Գլխավոր » 15 փետրվարի 2013 թ. N 1 (46)
15 փետրվարի 2013 թ. N 1 (46) | 19:05 |
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ. 13 ՓԵՏՐՎԱՐԻ 2013 ԹԻՎ
25 տարի առաջ, 1988-ի փետրվարի 13-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը լցվեց ցուցապաստառներ բռնած ուսանողներով, ապա նրանց միացան ավելի հասուն տարիքի, տարբեր մասնագիտության ու խավի քաղաքացիներ։ Այդ օրը Ստեփանակերտում ղողանջեց Ազատության ձայնը, որն այնուհետև տարածվեց փոքրիկ մեր լեռնաշխարհով մեկ, ապա հասավ Երևան ու աշխարհի բոլոր հայաշատ վայրերը։ Արցախը դուրս եկավ ոչ միայն բռնապետական Ադրբեջանի, այլև Խորհրդային հզոր ու հսկա կայսրության դեմ... և հաղթեց։ Շատ ծանր ու մեծ կորուստների գնով հաղթեց Չարին։
25 տարի հետո, Ազգային զարթոնքի սկիզբը դրած նույն այդ փետրվարի 13-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը դարձյալ լեփ-լեցուն էր։ Դարձյալ՝ ցուցապաստառներով... Սակայն այս անգամ ստեփանակերտցիներին հրապարակ էր բերել պատմական այն ցույցի 25 տարին նշելու, հիշելու, արժեվորելու առիթը... Հետաքրքիր է, ոմանք փետրվարյան այն օրերին բարիկադի ո՞ր կողմում էին։ Մեր կողմերում չենք տեսել...
|
|