«Բարեբախտաբար թե դժբախտաբար, աշխարհում չկա այնպիսի մի բան, որ վաղ թե ուշ չվերջանա»,- մի առիթով ասել է մեծ գրող Ա. Պ. Չեխովը։ Հնչեց նաև «Նոր էջ»-ի՝ իր ընթերցողին հրաժեշտ տալու ժամը։ Շատերը երևի թե ցավով կընդունեն դա, անշուշտ կգտնվեն այնպիսիք, որոնց համար դա ցնծալու առիթ կլինի։ Թվում է՝ մեր երկրի համար ոչինչ չի փոխվի դրանից...
|
Կլոր սեղանի մասնակիցները նույն կարծիքին են եղել այն բանում, որ Ադրբեջանի իշխանությունը փաստացի իր սեփական ժողովրդի հանդեպ դավադրական քաղաքականություն է վարում, բոլոր հնարավոր միջոցներով մարդկանց գիտակության մեջ՝ գրեթե մոր կաթի հետ ներդնելով հայի բացասական կերպարը...
|
Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է 2013 թ. զեկույցը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը բարելավել է իր վարկանիշը՝ «ոչ ազատ» երկրից դառնալով «մասամբ ազատ»...
|
Փետրվարի 12-ին Հադրութում տեղի է ունեցել Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք։ Տեղի մշակույթի տան դիմացի հրապարակում հավաքված հանրության առջև ելույթ են ունեցել Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ, որոնք ընդգծել են Միացման գաղափարի արդիականությունը և այն ի կատար ածելու անհրաժեշտությունը...
|
Երբ մոտավորապես մեկուկես տարի առաջ ես ու ամուսինս (այն ժամանակ դեռ ամուսնացած չէինք) որոշեցինք տեղափոխվել Քարվաճառ, հարցերն ու կասկածները շատ-շատ էին։ Մի կողմից հասկանում էինք տարածքի զարգացման անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ այդքան մեծ փոփոխություն...
|
Նախորդ համարի խմբագրականում գրել ենք, որ օրինապաշտ արցախցիները գիտեն միայն իրենց պարտականությունները։ Նրանք չգիտեն, որ ունեն նաև ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, որոնք ամրագրված են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», և այդ իրավունքները պարտադիր են աշխարհի ցանկացած երկիր-անկյունում ապրող մարդկանց համար...
|
Ընդհակառակը, ոչ թե պետք է գործող 112 դրամ սակագինը 2 անգամ բարձրացնել, ինչպես առաջարկում է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն, այլ գործող սակագինը 2-3 անգամ իջեցնել։ Ջուրը մեր ազգային հարստությունն է, և ոչ ոք իրավունք չունի «ջրի բիզնեսով» ու ժողովրդի գրպանները մաքրազարդելով՝ լուծելու սեփական բարեկեցության հարցը...
|
Արցախում կատարվող հարսանիքների բացարձակ մեծամասնությունը ո՛չ հայկական է, ո՛չ եվրոպական և ո՛չ էլ՝ աֆրիկյան։ Ժամանակակից հայի հարսանքի տարբեր հատվածներում կարելի է ականատես լինել տարբեր ազգերի, ցեղերի ու ցեղախմբերի հարսանիքների տարրերի՝ սկսած ռուսականից, լատինամերիկյանից, պապուասականից, մոզամբիկա-զիմբաբվեականից, վերջացրած վրացա-լեզգիականով...
|
...Անուրանալի է, որ Արցախում վերջին տարիներին կոռուպցիայի դեմ տարած պայքարը տալիս է իր պտուղները։ Դա հատկապես տեսանելի է իրավապահ համակարգում։ Կուզենայի, որ պարոն Սահակյանը նույնքան անհաշտ լիներ նաև իմ նշած և այլ ոլորտների թերացումների և չարաշահումների նկատմամբ։ Այս մի քանի տողը գրեցի այդ հույսով...
|
...Եթե համալիրի տերերը գոնե մի անգամ նկատեին ցեխի միջով արշավող երեխաներին ու կարգի գցեին ճանապարհի այդ հատվածը, դա իրոք կլիներ երևույթ. մարդիկ կտեսնեն, որ մեր մեծահարուստները երբեմն հիշում են երեխաներին՝ ոչ միայն նրանց հանգստի գոտին յուրացնելով...
|
Չնայած ուշացումով, Հայաստանի կառավարությունը 1920 թ. ապրիլին մի հեղինակավոր պատվիրակություն է ուղարկում Մոսկվա, որը Լենինի կառավարությանը ներկայացրել է 5 կետից բաղկացած առաջարկություն, որի առաջին կետով հիշեցնում են, որ խորհրդային իշխանությունը պետք է ճանաչի Հայաստանի անկախությունը...
|
Ատամնաբուժական կենտրոնի անհրաժեշտությունը Արցախի մայրաքաղաքում վաղուց էր զգացվում։ Եվ ահա, վերջապես անցյալ տարվա մարտից այն իրականություն դարձավ։ Ալեք Մանուկյան փողոցի նախկին անշուք ու խորհրդային հնամաշ տեխնիկայով «հագեցած» ատամնաբուժարանի տեղում այսօր գեղեցիկ վերանորոգված-վերակառուցված շենքի առաջին հարկում գործում է ժամանակի չափանիշներին համահունչ, ժամանակակից տեխնիկայով հագեցած «Դենտեքս-դենտալ գրուպ» ստոմոտոլոգիական կլինիկան...
|
Ադրբեջանը նավթ ուներ, իսկ Հայաստանը՝ միայն որբեր ու մեռնող ժողովուրդ...
Սկիզբը՝ NN 13-30-ում և NN39-45-ում
|
Հումոր, հետաքրքրաշարժ նյութեր, վերնիսաժ...
|
Նապաստակը ժողովում արջին անվանեց բյուրոկրատ, գայլին՝ թալանչի, բորենուն՝ գող և մնաց անպատիժ։ Չէ՞ որ դրանից առաջ նա առյուծին անվանել էր իմաստուն, վագրին՝ մեծահոգի, փղին՝ ուսուցիչ...
|
Մթության մեջ փայլող կատունների աչքերը վատ համբավ են ձեռք բերել։ Դարերի ընթացքում սև կատունները համարվել են չարիք բերողներ, իսկ այն համոզմունքը, որ կատվի աչքերը փայլում են իրենք իրենց, հասել է մինչև մեր օրերը...
|
Ինչպես գոյություն ունեն ձայներ, որոնք լավ ազդեցություն չեն թողնում մարդկային ջղերի վրա և կան զանազան հոտեր, որոնք վատ են ներգործում մեր զգայարանների վրա, այնպես էլ գույները որոշակի ազդեցություն ունեն ոչ միայն զգայականների, այլև առողջության վրա...
|
Նապոլեոնը իշխանության գլուխ է անցել 1804 թվականին, Հիտլերը՝ 1933։ Տարբերությունը՝ 129 տարի։ Նապոլեոնը Վիեննա է մտել 1809 թվականին, Հիտլերը՝ 1938-ին։ Տարբերությունը՝ 129 տարի...
|
13-ը համարվում է «սարսափելի» թիվ կամ «չարաբաստիկ» թիվ։ Այն առանձնապես ատելի է իսլամական աշխարհի համար։ Նույնիսկ հաշվելիս ասում են «...տասնմեկ, տասներկու, տասնչորս..»։ Հայտնի է, որ Քրիստոսը 12 աշակերտ ուներ, ինքը 13-րդն էր։ Այդ պատճառով է, որ մահմեդականներն ատում են 13 թիվը...
|
Լավ ղեկավարը նա չէ, որ առավոտից կեսգիշեր տրտինգ է տալիս, որ գործն առաջ գնա, այլ նա, ով աշխատանքն այնպես է կազմակերպում, որ յուրաքանչյուրն իր գործով զբաղվի։ Ասել է թե՝ յուրաքանչյուր հիմնարկ (կամ՝ երկիր) յուրօրինակ մի ժամացույց է, որտեղ ամեն մի պտուտակ իր տեղն ունի և իր դերը։ Լավ ղեկավարին մնում է միայն թեթևակի «դիրիժորություն» անել։
|
Մերօրյա կրթական համակարգի մեծագույն հիմարությունը՝ 12-ամյա կրթություն, մեծագույն անհեթեթությունը՝ գիտելիքների թեստային ստուգում, մեծագույն զավեշտը՝ շախմատը ուսումնական առարկա...
|
|