Գլխավոր » ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ՈՒՆԻ ՆԱԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴ ՈՒՆԻ ՆԱԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
18:53
Նախորդ համարի խմբագրականում գրել ենք, որ օրինապաշտ արցախցիները գիտեն միայն իրենց պարտականությունները։ Նրանք չգիտեն, որ ունեն նաև ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, որոնք ամրագրված են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», և այդ իրավունքները պարտադիր են աշխարհի ցանկացած երկիր-անկյունում ապրող մարդկանց համար։ Մեր հայրենակիցները հիմնականում գիտեն միայն իրենց պարտականությունները։ Նրանք գիտեն, որ ամեն ամիս պարտավոր են պարտաճանաչ վճարել բնակվարձը, կոմունալ և այլ ծառայությունների համար հարկերը։ Նրանց թվում է, թե վերոհիշյալ ծառայությունները, առևտրական օբյեկտները կարող են ուզածի պես սակագներ սահմանել, ասենք՝ ջրի, էլեկտրաէներգիայի կամ գազի սակագինը մի քանի անգամ բարձրացնել՝ առանց որևէ հիմնավորման կամ ամենատխմար հիմնավորմամբ, իսկ իրենք՝ քաղաքացիները, պարտավոր են հլու-հնազանդ «պահել-փայփայել» նույն այդ քաղաքացիների հարկերով սնվող վերոնշյալ հիմնարկներին։

Սովորական ու զավեշտալի մի օրինակ. Ստեփանակերտում քաղաքացին ուզում է անցնել հակառակ մայթը։ Դիմացի լուսաֆորին կանաչ լույս է վառված։ Այսինքն՝ ճանապարհը նրանն է։ Սակայն նա սպասում է, տեսնի մոտեցող ավտոմեքենան կանգնելո՞ւ է լուսաֆորի տակ, որպեսզի ինքն անցնի հակառակ մայթը։ Նա դեռ չի ըմբռնում, որ երթևեկության տարրական կանոնների համաձայն ինքը ևս ունի իրավունքներ։ Մեր հայրենակիցները, շարքային արցախցիները չգիտեն, որ իրենք ունեն ոչ միայն ապրելու, այլև ՄԱՐԴԱՎԱՐԻ ԱՊՐԵԼՈՒ իրավունք...
Խոստացել էինք մեր առաջիկա համարում հոդվածներ ներկայացնել «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից»։ Սիրով կատարում ենք մեր խոստումը։


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Հոդված 1
Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով։ Նրանք ունեն բանականություն ու խիղճ և միմյանց պետք է եղբայրաբար վերաբերվեն։

Հոդված 2
Ամեն ոք ունի այս Հռչակագրում բերված բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության՝ հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի վրա։

Հոդված 3
Յուրաքանչյուր ոք ունի ապրելու, ազատության ու անձի անձեռնմխելիության իրավունք։

Հոդված 6
Ամեն ոք, ուր էլ որ լինի, իրավունք ունի ճանաչվել որպես իրավասուբյեկտ։

Հոդված 7
Բոլորը հավասար են օրենքի առջև, առանց որևէ խտրականության, ունեն օրենքով հավասար պաշտպանվելու իրավունք։

Հոդված 12
Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական միջամտության իր անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ, իր տան, թղթակցությանև կամ իր պատվի ու համբավի դեմ կամայական ոտնձգության։ Ամեն ոք ունի օրենքով պաշտպանվելու իրավունք ընդդեմ նման միջամտության կամ ոտնձգության։

Հոդված 15
1. Ամեն ոք ունի քաղաքացիության իրավունք։
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր քաղաքացիությունից կամ քաղաքացիությունը փոխելու իրավունքից։
Հոդված 17
1. Ամեն ոք ունի սեփականություն ունենալու իրավունք՝ ինչպես մենակ, այնպես էլ ուրիշների հետ միասին։
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփականությունից։

Հոդված 19
Ամեն ոք ունի համոզմունքներ ունենալու և արտահայտվելու իրավունք. այս իրավունքը ներառնում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալուև տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն, լրատվության ցանկացած միջոցներով, անկախ պետական սահմաններից։

Հոդված 21
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մասնակցել իր երկրի կառավարմանը‘ անմիջաբար կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով։
2. Յուրաքանչյուր ոք իր երկրում ունի պետական ծառայություն կատարելու հավասար իրավունք։
3. Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իրավազորության հիմքը. այս կամքի արտահայտությունը պետք է լինեն պարբերական ու անեղծ ընտրությունները, որոնք պետք է իրագործվեն համընդհանուր ու հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկության կամ համարժեք ազատ ընտրական ընթացակարգերի միջոցով։

Հոդված 23
1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, արդարացի ու նպաստավոր աշխտանքային պայմաններիև գործազրկությունից պաշտպանվելու իրա վունք։
2. Յուրաքանչյուր ոք, առանց որևիցէ խտրականության, ունի հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության իրավունք։
3. Յուրաքանչյուր ոք ունի արդարացի ու համապատասխան վարձատրության իրավունք, որով ապահովվի մարդկային արժանապատվությանը վայել իր ու իր ընտանիքը գոյությունը, իսկ անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապավության այլ միջոցներով։

Հոդված 24
Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի, այդ թվում՝ աշխատանքային ժամերի չափավոր սահմանափակմանև պարբերական վճարովի արձակուրդների իրավունք։

Հոդված 25
1. Յուրաքանչյուր ոք ունի կենսամակարդակի իրավունք, որը իրև իր ընտանիքի համար ապահովի առողջություն ու բարեկեցություն, այդ թվում՝ սնունդ, հագուստ, բնակարան ու բժշկական սպասարկում, անհրաժեշտ սոցիալական ծառայություններև ապահովագրության իրավունք գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիության, ծերությանև այն դեպքերում, երբ գոյության միջոցների ձեռքբերումը չի պայմանավորված իրենից կախված հանգամանքներով։
2. Մայրերն ու մանուկներն ունեն հատուկ հոգածության ու օժանդակության իրավունք։ Բոլոր երեխաները՝ ծնված ամուսնությունից կամ արտաամուսնական կապերից, օգտվում են նույն սոցիալական պաշտպանությունից։

Հոդված 26
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Կրթությունը, առնվազն տարրական ու հանրակրթական փուլերում, պետք է լինի անվճար։ Տարրական կրթությունը պետք է լինի պարտադիր։ Տեխնիկական ու մասնագիտական կրթությունը լինելու է ընդհանուրի համար մատչելի, իսկ բարձրագույն կրթությունը՝ բոլորի համար հավասարապես մատչելի, հիմնված ընդունակությունների վրա։
2. Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը...
3. Ծնողներն ունեն իրենց երեխաներին տրվող կրթության տեսակի ընտրության առաջնային իրավունք։

Հոդված 27
1. Յուրաքանչյուր ոք ունի իր համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, արվեստը դրվատելու, գիտական առաջընթացին մասնակցելու և դրա բարիքներից օգտվելու իրավունք։

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Արխիվ