Թուրք-ռուսական հարաբերություններում նոր զարգացումներ են տեղի ունենում: Սա մտահոգիչ զարգացում է և կրկին ապացուցում է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և առաջ է մղել պանթուրքիզմը՝ ելնելով իր նպատակներից...
|
15.12.2013. Այսօր կիրակի է, և Կիևի Եվրամայդանը, առանց չափազանցության, հարյուրապատկվել է: Կեսօրին Կիևի բնակչությունը սկսեց հոսել դեպի Մայդան, միանալու այնտեղ գիշերող մարզերից ու շրջաններից եկածներին: Մայդանն այսօր գործում է «Կիև, ոտքի՛ ել» կարգախոսով և համազգային «Վիչե» (չշփոթել «վեչե»՝ ժողովի հետ. «վիչե»-ն մոտավոր թարգմանությամբ` ակնդետ կամ ակն ընդ ական)...
|
Թուրք-ռուսական հարաբերություններում նոր զարգացումներ են տեղի ունենում: Սա մտահոգիչ զարգացում է և կրկին ապացուցում է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և առաջ է մղել պանթուրքիզմը՝ ելնելով իր նպատակներից...
|
Անկախ նրանից, ճիշտ են թե ոչ «Առավոտ» օրաթերթի տեղեկություններն այն մասին, իբրև պաշտոնական Երևանը առաջարկել է Անկակարային, որ «Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը եւ ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջեւ», այս գաղափարը օդում կա և, ըստ էության, այսպես կոչված «միջազգային հանրության» կողմից ամենաշրջանառվող գաղափարն է...
|
«Բոլորի՜ն, Բոլորի՜ն, Բոլորի՜ն... Թուրք պատմագիտական ընկերությունը (TTK) Բարձրագույն կրթական ընկերության միջոցով փորձել է Թուրքիայի համալսարաններից ճշտել Հայկական հարցի վրա աշխատող ուսանողների անունները, նրանց աշխատությունների վերնագրերն ու նրանց հետ կապվելու հնարավորությունները...
|
«Բոլորի՜ն, Բոլորի՜ն, Բոլորի՜ն... Oգնություն է հարկավոր ԽԱՆԴՈՒԹ ԱՎԵՏՅԱՆԻՆ՝ մի մարդու, ում ճանաչելու մեծ պատվին արժանացել են բոլորը, ով գեթ մեկ անգամ այցելել է Քարվաճառ, վայելել է Խանդութի և Ալեքսանդր Քանանյանի ընտանեկան հյուրընկալությունը, կամ գոնե հպանցիկ հետաքրքրվել է ազատագրված տարածքի ճակատագրով» ...
|
Փարիզում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը...
|
Թուրքիայի իշխանությունների տվյալներով, Իրանը ծրագրում է գազ արտահանելու համար խողովակաշար կառուցել դեպի Եվրոպա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզ, գրում է РБК-ը՝ հղում անել թուրքական լրատվամիջոցներին...
|
Փորձելով վերականգնել իր կայսրությունը, Ռուսաստանը հռչակում է ավանդական ինչ որ արժեքներ եւ պատմական անցյալի ընդհանրությունը: Ավանդական արժեքները եւ պատմական հիշողությունն իհարկե լավ են, սակայն կարո՞ղ է արդյոք ռուս ժողովուրդը ցուցաբերել իր հավատարմությունը վաղուց արդեն գոյություն չունեցող եւ իմիտացիայի վերածված «ժողովուրդների բարեկամությանը»...
|
Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 16-ին Բաքվից ժամանում են Երեւան: Նրանք հանդիպում են ունենալու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համանախագահների այդ այցի մասին խոսվում էր դեռեւս նոյեմբերի վերջին Վիեննայում կազմակերպված Սարգսյան-Ալիեւ նախագահական հանդիպումից հետո...
|
Համաշխարհային մամուլը գրում է այն մասին, որ Իրանը մտադիր է գազամուղ կառուցել դեպի Եվրոպա, եւ ներկայում որոշվում է առավել շահավետ երթուղին: Թուրքիան առաջարկում է իր տարբերակը, սակայն Իրանն առայժմ դեմ է Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով գազամուղն անցկացնելու տարբերակին...
|
Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում, որին մասնակցում էր ընդամենը մեկ-երկու տասնյակ մարդ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Հայաստանին հակատանկային զենք են նվիրել՝ 16 միլիոն դոլարի, ինչի մասին սակայն հանրությանը որեւէ տեղեկություն չի հաղորդվել...
|
Ամեն անգամ, երբ լույս է տեսնում Վազգեն Օվյանի հերթական ժողովածուն, Վարդան Հակոբյանը «գրական» շանտաժ է սկսում նրա անվան, գրական ժառանգության դեմ։ Այդպես եղավ 2002 թ.՝ գրողի 70-ամյակի կապակցությամբ «Լեռների լեգենդը» գրքի տպագրությունից հետո, այդպես էր նաև Վազգեն Օվյանի 75-ամյակի ժամանակ։ Բոլոր այդ արշավներում զրպարտիչը պարտվել է, որովհետև նրա զրպարտագրերին ու հերյուրանքներին ի պատասխան տպագրվել են փաստերով հիմնավորված հոդվածներ, ներառյալ՝ վերջինիս մարդկային ու բարոյական նկարագրի մասին...
|
Հայտնի է դարձել, որ Եվրոպական առաջատար պետությունները եւ Եվրամիությունը հրաժարվել են պաշտոնական պատվիրակության մակարդակով մասնակցել Սոչիի ձմեռային Օլիմպիադային: Սա բավական լուրջ քաղաքական ակցիա է ընդդեմ Ռուսաստանի ղեկավարության վարած քաղաքականության եւ լիովին տեղավորվում է Ռուսաստանի միջազգային մեկուսացման եւ շրջափակման ներկայիս քաղաքականության տրամաբանության մեջ...
|
Հարցազրույց Միացյալ Հայկական կազակական ուժերի միասնության ռազմահայրենասիրական կառույցի գլխավոր շտաբի պետի օգնական, գնդապետ Կարեն Վարդանյանի հետ
|
Երբ տպագրվեց իմ «Երկնային կատակերգություն» գրվածքը, որտեղ պատմում էի, թե ինչպես տեր Աստված երկնքից իջել, կառավարական շենքի ամենավերին հարկում ընդունելություն կազմակերպել և մասնագիտություններ ու աշխատանքներ էր բաժանում, ընկերներս, բարեկամներս և ծանոթներս դժգոհեցին. «Էդ ինչո՞ւ բոլորի մասին՝ անասնաբույժի, քարտուղարուհու, դիվանագետի, մանկավարժի, զրպարտչի և գիտնական-միտնականի մասին գրել ես, բայց բանաստեղծի մասին չես գրել»...
|
Արժե հարգել բոլոր այն շներին, որոնք գեղեցիկ են հաչում՝ անկախ պաշտոնից, քաղաքական հայացքներից ու դասային պատկանելությունից...
|
Հստակ չեմ կարող ասել, թե ինչ է երջանկությունն ու ինչպես է այն լինում, բայց գիտեմ, թե ինչ ասել է դժբախտություն: Դա այն է, երբ քո գլխավերևում նստած է տհաս, ողորմելի ու կիսագրագետ մի ինչ-որ մարդուկ...
|
|