Գլխավոր » 2014 » Հուլիս » 31

Լևոն Հայրապետյանի ձերբակալությունից հետո ամբողջ օրը հայկական լրատվամիջոցների գերակշիռ մասը զբաղված էր ռուսաստանյան ինչ-որ ԶԼՄ-ի հիմար տեղեկատվությունը սփռելով ու տիրաժավորելով։ Ասես խոսքը ոչ թե հայրենասեր մարդու, բարերարի, բարեգործի մասին է, այլ ինչ-որ մի հանցագործի, ինչ-որ մի լիսկայի, լֆիկի կամ մեկ այլ «էլիտար» հանցագործի, որոնց համար վանդակաճաղերը վաղուց լաց են լինում...


ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիտում ներկայացվեց ԼՂՀ պետական բյուջեից ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման և օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները: Համաձայն ներկայացված արդյունքների պետական բյուջեից հատկացված միջոցները նախարարության կողմից օգտագործվել են գործող օրենսդրությանը համապատասխան, սակայն տեղ են գտել մի շարք թերություններ...


Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի ձերբակալվածների կանայք դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին...


Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը գրում է, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանին Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ մատակարարել: Այս մասին գործակալությանը հայտնել են «Իրկուտ» ընկերությունից, որն արտադրում է ինքնաթիռները...


Հարավային Կովկասի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին ընդունել են Սերժ Սարգսյանը եւ Էդվարդ Նալբանդյանը եւ նշել, որ Ադրբեջանը խոչընդոտում է Ղարաբաղի խաղաղ կարգավորմանը...


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, վերլուծաբան Մասիս Մայիլյանը:


Վերջերս մի զրույցի ժամանակ երիտասարդ լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե Արցախյան շարժման սկզբներին ի՞նչն է առավել շատ տպավորվել հիշողությանս մեջ։ Այդ մասին երբեք չէի մտածել։ Բազմաթիվ հետաքրքիր դեպքեր են եղել, որ առայսօր ամենայն մանրամասնությամբ հիշում եմ։ Բայց երբ մտքում փորձում եմ առանձնացնել Շարժման առաջին ամիսները, անմիջապես հիշում եմ 1988-ի փետրվարի 20-ի մարզխորհրդի նստաշրջանի հանրահայտ որոշումը...


1920 թ. հոկտեմբերի 30-ին, համարյա առանց կրակոցի, Կարսի անառիկ ամրոցը հանձնվեց թշնամուն: Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ, իսկ այդ ժամանակ Լլոյդ Ջորջի կոալիցիոն կառավարության նախարար Սթենլի Բոլդուինի որդին` Օլիվեր Բոլդուինը, որը փոխգնդապետի կոչումով ծառայում էր ՀՀ զինված ուժերում, իր հուշերում գրում է, որ բերդի միայն երկու թնդանոթներից ընդամենը մի քանի արկ է արձակվել Կարսը գրոհող թուրքերի վրա...


Եվրոպայի եւ Ասիայի քաղաքակրթական սահմանների վրա տեղի ունեցող աշխարհաքաղաքական տեղաշարժերն աչքի առաջ ունենալով` բացի սահմանակից տերությունների շահերը գնահատելուց, հարկ է նաեւ մեր ուշադրությունը բեւեռել Կովկասի ներուժի եւ դրանք իրացնելու նրա հնարավորությունների վրա: Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական բախումների առանցքի վրա տարբեր ուժեր ազդելու կամ հակազդելու, ծավալվելու կամ դիմադրելու գործընթացների մեջ են ներգրավվել...


Известный армянский кинорежиссер и общественный деятель Тигран Хзмалян на своей странице в сети Facebook написал: “Нижеследующее считаю необходимым изложить на русском языке. Идущее ныне по всему миру цунами неприязни, страха и ненависти к России и к русским несет перед собою много пены и грязи. Как легко сейчас бросать камни вслед этому мутному валу. Но я армянин и потому мне пристало говорить не о русских, а об армянах...


ԼՂՀ Գրողների միության «Եղիցի լույս» թերթի 2014 թվականի մայիսյան համարում «Մի դիպվածի շուրջ» վերնագրով հոդված է տպագրվել, որի յուրաքանչյուր տողից երեւում է, որ գործ ունենք պատվերով գրված ապատեղեկատվության հետ: Պատվիրատուն ակնհայտ է: Եվ գուցե պատահական չէ, որ այն տպագրվել է հենց Գրողների միության պաշտոնաթերթում...


Հուլիսի 17-ը կրտսեր քրոջս՝ շնորհալի լրագրող Նվարդ Օհանջանյանի ծննդյան օրն էր։ Արդեն 7-րդ տարին է, սակայն, որ Նվարդի ծննդյան օրը նշելու ենք նրա բացակայությամբ։ Այս տողերը գրել եմ քրոջս «Ամանորի նվերներ» գրքի վերջաբանում...


Սույն թվականի մայիսի հեռախոսավարձը մուծելիս զարմանքով նկատեցի, որ 6 000 դրամ ավել պիտի վճարեմ: Մնացի տարակուսած: «Ղարաբաղ Տելեկոմի» բարետես աշխատակցուհին իմ խնդրանքով ներկայացրեց վերոհիշյալ ամսվա ծառայությունների ամփոփաթերթիկը, որից պարզեցի, որ այդ 6 հազար դրամը ինչ-որ «Գիգա 1» փաթեթի գինն է...


Դարեր ի վեր, հատկապես «օրհնվի էն սհաթ»-ից հետո Հայաստանում վախի մթնոլորտ է տիրում. ունեցվածքը, աթոռը, պաշտոնը կորցնելու վախ։ Ու տասնամյակներով, մինչև իրենց կյանքի վերջը մարդիկ այդպես ապրում են։ Ամենավտանգավորն ու զարհուրելին՝ անգամ հարմարվել են դրան։ Դա կենսակերպ է դարձել...


Շոուն դարձել է հայ մշակութային կյանքի հիմնական, բաղկացուցիչ մասը։ Համերգները, արվեստի տարբեր կարգի միջոցառումները մեր օրերում հանդիսատեսին մատուցվում են շոուի տեսքով։ Շոուն, ընդհանուր առմամբ, նման է բազմագույն գեղեցիկ ու հսկա մի փուչիկի, որի մեջ ամեն ինչ կա, բացի Արվեստից։


Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ