Գլխավոր » Архив материалов
Արցախի անվտանգության երաշխավորը եղել ու մնում է Հայաստանը։ Հայաստանի անվտանգության երաշխավորը 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո միանշանակ դարձել է ՀԱՊԿ-ն, այլ կերպ ասած՝ Ռուսաստանը։ Ավելի կոնկրետ՝ Պուտինը, որն հավեսով զինում է Ադրբեջանին...

Ռուս հայտնի քաղաքագետ, ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարցերի խորհրդի անդամ Մաքսիմ Շևչենկոն Vesti.Az-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմի վերսկսման հավանականությանը:

«ՀԱՊԿ-ի իրավասությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա: Լեռնային Ղարաբաղի տարածքում հնարավոր ռազմական գործողությունները չեն համարվում Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ: Ռուսաստանը ոչ մի կերպ չի արձագանքի դրան, քանի որ ԼՂՀ-ը դե-յուրե չճանաչված պետություն է...

Haqqin.az կայքում հրապարակվել է ադրբեջանցի անկախ հրապարակախոս, լրագրող և սցենարիստ Չինգիզ Սուլթանսոյի՝ «Եթե վաղը պատերազմ սկսվի» հոդվածը, որում ասվում է. «Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս հողերի վերադարձման ու Ղարաբաղյան հիմնախնդիրն այլ ճանապարհով լուծելու մասին բազմաթիվ ռազմաշունչ հայտարարություններով: Սակայն ես վստահ եմ, որ ամեն ինչ ավարտվում է հենց այդ հայտարարություններով, ինչի մասին արդեն իսկ քանիցս գրել եմ այդ մասին...

Ըստ ՊՆ նախարարի, Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են պատերազմին, իսկ ղարաբաղյան հարցն արդեն լուծվել է ռազմական ճանապարհով...

Արցախ, Ջրաբերդ։ Սահմանի այս հատվածում է, որ տեղի են ունեցել հունվարի 19-20-ի կեսգիշերին մարտական թեժ գործողություները։ Հակառակորդի էլիտար ստորաբաժանմանը դիմակայել են ժամկետային զինծառայողներ: Խոստանում են` հակառակորդի հետագա արկածախնդրություններին պատասխանելու են ավելի կոշտ...

Մինչ Հայաստանում սգում են ադրբեջանական դիվերսիայի հետևանքով հերոսաբար զոհված կրտեր սերժանտի մահը, հանրության մոտ այս օրերին հարցեր են առաջանում՝ իսկ ի՞նչ «հերոսություն» են ազգի համար արել պաշտոնյաների որդիները, նրանցից քանիսն են ծառայել սահմանում...

Քրդական Firat գործակալությունը հրապարակել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր, քուրդ ժողովրդի առաջնորդ հռչակված Աբդուլլահ Օջալանի երկար սպասված նամակն  ուղղված հայ ժողովրդին...

1990-ական թվականների սկզբին, երբ ազերի թուրքերը չբավարարվելով Սումգայիթում, Գանձակում, Բաքվում և այլուր հայկական ջարդեր և բռնագաղթ կազմակերպելով, հարյուրավոր արկեր էին արձակում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի սահմանների ուղղությամբ, ավերում հայաբնակ քաղաքներ ու գյուղեր, ոչնչացնում հարազատ հողի վրա բնակվող հազարավոր անմեղ հայ մարդկանց, կազմավորվեց և ստեղծվեց Հայոց ազգային բանակը...

Հունվարի 26-ին Վանաձորի Ղարաքիլիսայի վանքի բակում, 1915 թ. Հայոց Ցեղասպանության ու 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հուշարձանների կողքին բացվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի նահատակներին նվիրված հուշակոթող...

Դժվարությամբ են այսօր լույս տեսնում այդ երկերը, բայց լույս են տեսնում և անմիջապես գտնում ընթերցողին։ Դժվարությամբ են լույս տեսնում, քանզի ապրում են Վազգեն Օվյանի ոչ միայն պարզ ու շիտակ, հայրենի լեռների պես հպարտ հերոսները, այլև նրա պամֆլետների, երգիծական-սարկաստիկ ստեղծագործությունների հերոսները...

«…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը: Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ»...

Վիլյամ Սարոյան. «Յուրաքանչյուրին վիճակված է մահանալ, սակայն միշտ կարծում էի, որ ինձ համար բացառություն կանեն»...

Ի տարբերություն տգետների, ովքեր ամեն ինչ գիտեն, խելացի ու տաղանդավոր մարդիկ, երբեք չեն դադարում սովորելուց...

Է՜հ, Բրուտոս, Բրուտո՜ս... Լավ, գրողը տանի, քիթդ մի՛ կախիր։ Վեր կաց և, ինչպես շատ օրեր առաջ, հետևիր դու ինձ, քանզի Մարդ եմ ես, իսկ դու՝ Շուն։ Դա՜ռն ճակատագիր. ես իմ խաչն եմ տանում, դու՝ քո...

Կան գրողներ, որ չնայած հեռանում են կյանքից, բայց նրանց ստեղծագործություններն ապրում են։ Մյուս կողմից՝ կան գրողներ, որ շարունակում են ապրել և մեռած գործեր ծնել...

Սրիկայի կամ, ընդհանրապես, անազնիվ մարդու սցենարում ազնիվի դեր խաղալը նույնպես անազնվություն է։ Նույն կերպ՝ զրպարտչի, կեղծարարի զազրախոսությանը հավատալը մարդուն իջեցնում է վերջինիս մակարդակին...

Հեշտ է Ամանորի մաղթանքի գեղեցիկ խոսքեր գտնելը, նույնիսկ չափից դուրս հեշտ է։ Դժվարն այնպիսի բառեր գտնելն է, որոնց իրականացմանը ինքդ հավատում ես։ Ցանկանում եմ այս Նոր տարում մեր ժողովուրդը վերջապես գտնի երբեմնի իր արժանապատվությունը և տեր կանգնի իր երկրին ու իրավունքներին։ Թող այս Նոր տարում Չարն ու Չարիքն ընդմիշտ անհետանան Հայոց երկրի մակերևույթից...

Սրանք փողի ճորտեր են, ով երբեք չի կարողանում ազատվել նյութի ճորտացումից, 

Սրանք կամավոր ճորտեր են, ճորտերի ամենավատ տեսակը,

Սրանք հոգով ճորտեր են, ճորտերի մեջ ամենաճորտերը, 

Սրանք վտանգավոր ճորտեր են, ովքեր իրենց կամավոր ճորտության նվաստացման վրեժը հանում են այլոց ճորտացնելով, 

Սրանք այն ճորտերն են, ովքեր փորձում են ճորտացնել ՀՀ ազատ քաղաքացներին...


Karabakh-open.info-ի հարցազրույցը ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ

Թուրք-ռուսական հարաբերություններում նոր զարգացումներ են տեղի ունենում: Սա մտահոգիչ զարգացում է և կրկին ապացուցում է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և առաջ է մղել պանթուրքիզմը՝ ելնելով իր նպատակներից...


15.12.2013. Այսօր կիրակի է, և Կիևի Եվրամայդանը, առանց չափազանցության, հարյուրապատկվել է: Կեսօրին Կիևի բնակչությունը սկսեց հոսել դեպի Մայդան, միանալու այնտեղ գիշերող մարզերից ու շրջաններից եկածներին: Մայդանն այսօր գործում է «Կիև, ոտքի՛ ել» կարգախոսով և համազգային «Վիչե» (չշփոթել «վեչե»՝ ժողովի հետ. «վիչե»-ն մոտավոր թարգմանությամբ` ակնդետ կամ ակն ընդ ական)...

Թուրք-ռուսական հարաբերություններում նոր զարգացումներ են տեղի ունենում: Սա մտահոգիչ զարգացում է և կրկին ապացուցում է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և առաջ է մղել պանթուրքիզմը՝ ելնելով իր նպատակներից...


Անկախ նրանից, ճիշտ են թե ոչ «Առավոտ» օրաթերթի տեղեկություններն այն մասին, իբրև պաշտոնական Երևանը առաջարկել է Անկակարային, որ «Թուրքիան հրապարակավ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, իր պատասխանատվությունը եւ ապաշխարում աշխարհասփյուռ հայության առջեւ», այս գաղափարը օդում կա և, ըստ էության, այսպես կոչված «միջազգային հանրության» կողմից ամենաշրջանառվող գաղափարն է...


«Բոլորի՜ն, Բոլորի՜ն, Բոլորի՜ն... 

Թուրք պատմագիտական ընկերությունը (TTK) Բարձրագույն կրթական ընկերության միջոցով փորձել է Թուրքիայի համալսարաններից ճշտել Հայկական հարցի վրա աշխատող ուսանողների անունները, նրանց աշխատությունների վերնագրերն ու նրանց հետ կապվելու հնարավորությունները...


«Բոլորի՜ն, Բոլորի՜ն, Բոլորի՜ն... 

Oգնություն է հարկավոր ԽԱՆԴՈՒԹ ԱՎԵՏՅԱՆԻՆ՝ մի մարդու, ում ճանաչելու մեծ պատվին արժանացել են բոլորը, ով գեթ մեկ անգամ այցելել է Քարվաճառ, վայելել է Խանդութի և Ալեքսանդր Քանանյանի ընտանեկան հյուրընկալությունը, կամ գոնե հպանցիկ հետաքրքրվել է ազատագրված տարածքի ճակատագրով» ...


Փարիզում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը...


Թուրքիայի իշխանությունների տվյալներով, Իրանը ծրագրում է գազ արտահանելու համար խողովակաշար կառուցել դեպի Եվրոպա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզ, գրում է РБК-ը՝ հղում անել թուրքական լրատվամիջոցներին...


Փորձելով վերականգնել իր կայսրությունը, Ռուսաստանը հռչակում է ավանդական ինչ որ արժեքներ եւ պատմական անցյալի ընդհանրությունը: Ավանդական արժեքները եւ պատմական հիշողությունն իհարկե լավ են, սակայն կարո՞ղ է արդյոք ռուս ժողովուրդը ցուցաբերել իր հավատարմությունը վաղուց արդեն գոյություն չունեցող եւ իմիտացիայի վերածված «ժողովուրդների բարեկամությանը»...


Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 16-ին Բաքվից ժամանում են Երեւան: Նրանք հանդիպում են ունենալու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համանախագահների այդ այցի մասին խոսվում էր դեռեւս նոյեմբերի վերջին Վիեննայում կազմակերպված Սարգսյան-Ալիեւ նախագահական հանդիպումից հետո...


Համաշխարհային մամուլը գրում է այն մասին, որ Իրանը մտադիր է գազամուղ կառուցել դեպի Եվրոպա, եւ ներկայում որոշվում է առավել շահավետ երթուղին: Թուրքիան առաջարկում է իր տարբերակը, սակայն Իրանն առայժմ դեմ է Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով գազամուղն անցկացնելու տարբերակին...


Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում, որին մասնակցում էր ընդամենը մեկ-երկու տասնյակ մարդ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Հայաստանին հակատանկային զենք են նվիրել՝ 16 միլիոն դոլարի, ինչի մասին սակայն հանրությանը որեւէ տեղեկություն չի հաղորդվել...


Ամեն անգամ, երբ լույս է տեսնում Վազգեն Օվյանի հերթական ժողովածուն, Վարդան Հակոբյանը «գրական» շանտաժ է սկսում նրա անվան, գրական ժառանգության դեմ։ Այդպես եղավ 2002 թ.՝ գրողի 70-ամյակի կապակցությամբ «Լեռների լեգենդը» գրքի տպագրությունից հետո, այդպես էր նաև Վազգեն Օվյանի 75-ամյակի ժամանակ։ Բոլոր այդ արշավներում զրպարտիչը պարտվել է, որովհետև նրա զրպարտագրերին ու հերյուրանքներին ի պատասխան տպագրվել են փաստերով հիմնավորված հոդվածներ, ներառյալ՝ վերջինիս մարդկային ու բարոյական նկարագրի մասին...


Հայտնի է դարձել, որ Եվրոպական առաջատար պետությունները եւ Եվրամիությունը հրաժարվել են պաշտոնական պատվիրակության մակարդակով մասնակցել Սոչիի ձմեռային Օլիմպիադային: Սա բավական լուրջ քաղաքական ակցիա է ընդդեմ Ռուսաստանի ղեկավարության վարած քաղաքականության եւ լիովին տեղավորվում է Ռուսաստանի միջազգային մեկուսացման եւ շրջափակման ներկայիս քաղաքականության տրամաբանության մեջ...


Հարցազրույց Միացյալ Հայկական կազակական ուժերի միասնության ռազմահայրենասիրական կառույցի գլխավոր շտաբի պետի օգնական, գնդապետ Կարեն Վարդանյանի հետ


Երբ տպագրվեց իմ «Երկնային կատակերգություն» գրվածքը, որտեղ պատմում էի, թե ինչպես տեր Աստված երկնքից իջել, կառավարական շենքի ամենավերին հարկում ընդունելություն կազմակերպել և մասնագիտություններ ու աշխատանքներ էր բաժանում, ընկերներս, բարեկամներս և ծանոթներս դժգոհեցին. «Էդ ինչո՞ւ բոլորի մասին՝ անասնաբույժի, քարտուղարուհու, դիվանագետի, մանկավարժի, զրպարտչի և գիտնական-միտնականի մասին գրել ես, բայց բանաստեղծի մասին չես գրել»...


Արժե հարգել բոլոր այն շներին, որոնք գեղեցիկ են հաչում՝ անկախ պաշտոնից, քաղաքական հայացքներից ու դասային պատկանելությունից...


Հստակ չեմ կարող ասել, թե ինչ է երջանկությունն ու ինչպես է այն լինում, բայց գիտեմ, թե ինչ ասել է դժբախտություն: Դա այն է, երբ քո գլխավերևում նստած է տհաս, ողորմելի ու կիսագրագետ մի ինչ-որ մարդուկ...


Հայտարարություն: Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական դիմակայության կոշտացումը կրկին հայ ժողովրդին դնում է հակամարտ կողմերի ճնշման տակ, որն արտահայտվում է ռազմական բնույթի սպառնալիքների և տնտեսական ճնշման լծակների կիրառման տեսքով՝ Ռուսաստանի կողմից, և քաղաքա-իրավական և տնտեսական շահերի ոլորտը ներքաշելու ձգտումով՝ մյուս կողմից


Ինչպես հայտնի է, 1989-1992 թթ. Խորհրդային միությունը եւ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացրել են ցեղասպանական գործողություններ: Խորհրդային ու ռուսական զորքերը սպանել են 1000-ից ավելի հայերի, Ղարաբաղի տարբեր շրջաններում ավելի քան 40 գյուղ տեղահանել են ու ավերել...

Հերոսը: Երևի հերոսը նա է, ով իր արածում հերոսության հավակնություններ չունի: Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Միակ մարդը, ում հերոսությունը կենդանի ժամանակ ինձ հայտնի էր: Երբ դեռ «հերոսի կոչում» չէր ստացել...

Իգոր Մուրադյան. «Նրանք ամենևին էլ մտավորականներ չեն, այլ պարզապես ռուսական հին  հորինվածք, ավելի ճիշտ՝  ագենտուրա, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են ռուսական ծառայությանը:  Զարմանալի ոչինչ չկա, քանզի այս նույն ագենտուրան իրեն նույն ձևով էր պահում «ամբողջ ճանապարհին»: Նրանք ուղղակի այլ կերպ չեն կարող չվարվել, բայց անգամ դրա մեջ չի կայանում նրանց վտանգավորությունը»...

Կա միջազգային օրենք, որով ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքը, և վերջ. այս մասով այլ օրենքներ չկան: Տաքգլուխներն ասում են` վերցնենք Ղարաբաղը միացնենք Հայաստանին, այսինքն՝ մենք խախտում ենք միջազգային օրենքը: Դարաբաղն ունի միայն մեկ ճանապարհ, այն է` անկախ պետություն դառնալու ճանապարհը...

Проживающий в Швеции азербайджанский писатель-публицист Вахид Гази в открытом письме, опубликованном сайтом «Qafqazinfo.az» рассказал, что накануне наткнулся на афишу концерта «Ветра войны», в программе которого среди классиков европейской музыки числится также Арам Хачатурян...

Լոս-Անջելեսում տեղի ունեցած Հեռուստամարաթոն 2013-ը երեկ հավաքագրել է 22 661 372 ԱՄՆ դոլար, որը կնպատակաուղղվի Հայաստանում եւ Արցախում մի շարք ծրագրերի իրագործմանը եւ գլխավորապես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից տարվա ռազմավարական ծրագիր ճանաչված շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը...


2014 թվականի հունվարի 1-ից կառավարությունը նախատեսում է բարձրացնել պետական բյուջեից վճարվող կենսաթոշակների չափերը: Հիմնական կենսաթոշակը 2014 թվականի պետական բյուջեում ծրագրվել է 14000 դրամի չափով, որը 7.7 տոկոսով բարձր է 2013 թվականի մակարդակից (13000 դրամ)...


Եթե չներկայացնեք Ղարաբաղի անկախության ճանաչման նոր փաստարկներ, կնշանակի, որ հարցը վերստին խորհրդարանում բարձրացնելը ինչ որ դիտավորություն ունի ցույց տալու աշխարհին, որ Հայաստանը խուսափում է ճանաչել ԼՂՀ անկախությունը, խորհրդարանում ճանաչման մասին օրինագիծ ներկայացրած Զարուհի Փոստանջյանին ասել է ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը...

Պարզվում է, Զորի Գայկովիչ Բալայանը դեռ ողջ է, եւ ավելին, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հետ մեկնել է Արցախ եւ մասնակցել հայկական բանակի զորավարժությանը: Այս իրադարձությունը մի շարք հարցերի տեղիք է տալիս...

Տարածված միտք կա. բանաստեղծը չի սիրում մեկնաբանել կոնկրետ գրվածքը, պոեմը, քան այն, ինչ արդեն շարադրված է: Ես բաժանում եմ այդ տեսակետը:

Դա նման է նրան, որ ծնողը սկսի փիլիսոփայել, թե ինչու որոշեց երեխա արարել, աշխարհ բերել, և թե ինչ կուզենար, որ իր զավակը դառնա՝ կանխորոշելով նրա ապագան, ժամանակը, նրա հերոսին...


« 1 2 3 4 5 6 ... 19 20 »

Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ