Գլխավոր » FREEDOM HOUSE-Ը ԼՂՀ-Ն ՃԱՆԱՉԵԼ Է ՈՐՊԵՍ «ՄԱՍԱՄԲ ԱԶԱՏ» ԵՐԿԻՐ
FREEDOM HOUSE-Ը ԼՂՀ-Ն ՃԱՆԱՉԵԼ Է ՈՐՊԵՍ «ՄԱՍԱՄԲ ԱԶԱՏ» ԵՐԿԻՐ
18:57
Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է 2013 թ. զեկույցը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը բարելավել է իր վարկանիշը՝ «ոչ ազատ» երկրից դառնալով «մասամբ ազատ»։ Այս փոփոխությունները, համաձայն կազմակերպության զեկույցի, հիմնականում պայմանավորված են 2012 թ. հուլիսին ԼՂՀ-ում մրցունակ պայմաններում անցկացված հինգերորդ նախագահական ընտրություններով։

Freedom House-ը ամբողջ աշխարհի երկրների իշխանությունների գործունեությունը գնահատում է երկու չափանիշներով՝ քաղաքական ազատություններ և քաղաքացիական ազատություններ։ Այս ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատվում է 1-ից (առավելագույն) 7 (նվազագույն) միավորների սանդղակով։ Երկու ցուցանիշներով էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արժանացել է «5» միավորի։ 

Նախկինում Freedom House-ը ԼՂՀ-ն նույնպես ընդգրկել է իր զեկույցներում՝ այն հիմնականում ճանաչվելով որպես «մասամբ ազատ» երկիր։

ԼՂՀ ԱԳՆ 
մամուլի ծառայություն

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Արխիվ