Գլխավոր » Ի՞ՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԳՈՒՅՆԵՐԸ
Ի՞ՆՉ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԳՈՒՅՆԵՐԸ
18:37
Ինչպես գոյություն ունեն ձայներ, որոնք լավ ազդեցություն չեն թողնում մարդկային ջղերի վրա և կան զանազան հոտեր, որոնք վատ են ներգործում մեր զգայարանների վրա, այնպես էլ գույները որոշակի ազդեցություն ունեն ոչ միայն զգայականների, այլև առողջության վրա։ Կարմիր գույնը ճանաչված է իբրև գրգռիչ գույն։ Դիտումները ցույց են տվել որ, այն բոլոր թատերասրահներում, ուր նստարաներն ու վարագույները կարմիր թավիշով են պատված, հանդիսականները ջղաձգորեն անընդհատ ծափահարում են։ 

Երկնագույնը, կապույտը շատ լավ են ազդում մեր առողջության վրա և դա է պատճառը, որ հիվանդանոցներում դրանք ավելի կիրառական գույներ են։ 

Կանաչը հանգստացնում է ջղերը և դրա համար էլ կանաչազարդ պատերի ներսում գտնվող մարդն ավելի մեղմ է ու զվարթ։ Խաղասեղանները կանաչ կտորով են պատում, որպեսզի խաղացողները պահեն իրենց սառնասրտությունը։ Դիվանագիտական բոլոր խորհրդաժողովները նույնպես գումարվում են կանաչ սեղանների շուրջ։

Դեղին գույնն էլ հարմար է երազատեսների և լռակյացների համար, որտեղ հավասարակշռված վիճակ է անհրաժեշտ։
zhamanc-blog.blogspot.com

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Արխիվ