Գլխավոր » ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓԱՅԼՈՒՄ ԿԱՏՎԻ ԱՉՔԵՐԸ
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՓԱՅԼՈՒՄ ԿԱՏՎԻ ԱՉՔԵՐԸ
18:38
Մթության մեջ փայլող կատունների աչքերը վատ համբավ են ձեռք բերել։ Դարերի ընթացքում սև կատունները համարվել են չարիք բերողներ, իսկ այն համոզմունքը, որ կատվի աչքերը փայլում են իրենք իրենց, հասել է մինչև մեր օրերը։ 
Սակայն պարզագույն փորձն ապացուցում է ճիշտ հակառակը։ Եթե կատվին գցենք առանց պատուհանների մի սենյակ, ապա նրա աչքերը մթության մեջ այլևս չեն փայլի։ Կատվի աչքերի փայլը բացատրվում է նրանով, որ աչքերն արտացոլում են ընդամենը արտաքին աղբյուրի լույսը։
Այդ պրոցեսը տեղի է ունենում հետևյալ կերպ. երբ լույսը թափանցում է բիբից և ակնաթաղանթներից ներս և հասնում լուսազգաց ցանցին, այն ամբողջովին չի կլանվում և հետագայում լուսավոր ցանցով ետ է արտացոլվում, ինչն էլ օգնում է կենդանուն մթության մեջ լավ տեսնելու համար։ Ընդ որում՝ աչքերի լուսարձակումը, որ կա կատունների ինչպես նաև գիշերային կյանք վարող ուրիշ կենդանիների մոտ, հատուկ է բոլոր աչքերին։ Դա կարող եք տեսնել նաև մարդու մոտ, եթե որևե մեկի աչքերը լուսավորեք պայծառ բռնկվող լույսով։
Ահա թե ինչու են երբեմն լուսանկարների մեջ հանդիպում վառ կարմիր լույսով փայլող մարդկանց աչքեր։
zhamanc-blog.blogspot.com

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Արխիվ