Գլխավոր » Կարսի անկումը
Կարսի անկումը
13:27

 

1920 թ. հոկտեմբերի 30-ին, համարյա առանց կրակոցի, Կարսի անառիկ ամրոցը հանձնվեց թշնամուն: Մեծ Բրիտանիայի ապագա վարչապետ, իսկ այդ ժամանակ Լլոյդ Ջորջի կոալիցիոն կառավարության նախարար Սթենլի Բոլդուինի որդին` Օլիվեր Բոլդուինը, որը փոխգնդապետի կոչումով ծառայում էր ՀՀ զինված ուժերում, իր հուշերում գրում է, որ բերդի միայն երկու թնդանոթներից ընդամենը մի քանի արկ է արձակվել Կարսը գրոհող թուրքերի վրա ...

 

1921 թվականի սկզբին Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով ամերիկահայ գաղութների առաջնորդ նշանակված Տիրայր սրբազանը Էջմիածնից իր պաշտոնավայրն ուղևորվելիս կանգ է առնում Փարիզում և հյուրընկալվում Պողոս Նուբարի մոտ: Վերջինս նրա պատվին ճաշկերույթ է տալիս, որին ներկա է լինում նաև Անդրանիկ Օզանյանը: Նա  սրբազանին հարցուփորձ է անում Հայաստանում տեղի ունեցած ողբերգական անցքերի մասին` կապված թուրք-հայկական պատերազմի հետևանքների հետ: Ահա նրանց զրույցից մի հատված.

 

«_ Սրբազան, Կարսի աղետեն առաջ հայկական բանակը որքա՞ն զինվոր ուներ:

_ 47.000, զորավար:

_ Քանի՞ զորավար և սպա ունեինք:

_ Տասի մոտ զորավարներ և հազարի չափ ալ այլ և այլ աստիճանի սպաներ:

_ Կարսի բերդերը  քանի՞ թնդանոթ ունեին:

_ 300 հատ:

_ Որչա՞փ արագահարուած (գնդացիր):

_ Մոտավորապես 200 հատ: Կարսի բերդերեն երկու թնդանոթ միայն տասը վայրկեանի չափ խոսեցան և յետոյ լռեցան, թուրքերը եկան և 11.000 հայ գերիներ վերցրին:

_ Թրքական ուժերը որչա՞փ էին, սրբազան: Լսած եմ, թե ութ հազար հոգի եղած են, իրա՞վ է:

_ 7800 հոգի եղած է ամբողջը և այն ալ ոչ կանոնավոր զինուոր»:

 

http://hayergiteqvor.blogspot.com/2014/01/blog-post_12.html

 

30 Հոկտեմբեր 1920. Կարսի անկումին ազգային ողբերգութիւնը

 

 Հոկտեմբեր 30ի այս օրը, 92 տարի առաջ, Հայաստանի 2,5ամեայ Հանրապետութեան արեւելեան դարպասներէն Կարսի բերդաքաղաքը, գրեթէ առաց դիմադրութեան, ինկաւ Թուրքիոյ քեմալական զօրքերու գրոհին տակ։

Մինչեւ մեր օրերը կը շարունակուի հայ քաղաքական մտքին ներքին, բուռն եւ մշտաբորբոք բանավէճը Կարսի անկումին պատճառներու պարզաբանման ու ախտորոշման շուրջ։

 

Բանավէճի մէկ բեւեռին կանգնած է ճամբարը 28 Մայիս 1918ին կերտուած Հայաստանի անկախութեան ու հայոց ազգային պետականութեան վերականգնումին՝ Հայաստանի Հանրապետութեան հռչակումին դէմ գաղափարական, քաղաքական թէ կուսակցական (հակադաշնակցակա՛ն) դիրքորոշում, այլեւ թշնամական կեցուածք ունեցող պատմաբաններուն, տեսաբաններուն եւ յուշագրողներուն, որոնք չեն ուզեր ընդունիլ, թէ Կարսի անկումին բուն պատճառը Լենին-Քեմալ դաւադիր գործարքն էր։ Ընդհակառակն՝ այս ճամբարի դրօշակիրները ամէն աղբիւրէ ջուր կը բերեն, նոյնիսկ պղտոր եւ ազգային մեր միաբանութիւնը թունաւորող կեղտաջուրեր կ'օգտագործեն, որպէսզի իբր թէ փաստեն, թէ Կարսի մեծ ողբերգութեան բուն պատասխանատուն Հայաստանի Հանրապետութեան ատենի դաշնակցական ղեկավարութիւնն է։

 

Իսկ բանավէճի միւս բեւեռին կը գտնուի ճակատը նոյնպէս պատմաբան, տեսաբան եւ յուշագրող այն հեղինակութիւններուն, որոնք ուղղակի դաշնակցականներ ըլլան թէ Դաշնակցութեան համակիրներ կամ պարզապէս սրտցաւ հայեր, Կարսի անկումին մէջ կը տեսնեն մեր ազգային մեծագոյն ողբերգութիւններէն մէկը, որ արագացուց Հայաստանի անկախութեան կործանումը։ Աւելի՛ն. այս ճակատի դրօշակիրները ազգային պարտականութիւն կը սեպեն տեւաբար ահազանգ հնչեցնել հայոց սերունդներուն, թէ որեւէ պարագայի պէտք չէ կրկնուի Կարսի անկման ողբերգութեամբ պարզուած ազգային դասալքութեան երեւոյթը, որպէսզի Հայաստանի  եւ հայութեան դէմ նիւթուած մեծապետական կամ թշնամական որեւէ դաւադրութիւն  կարենանք ազգովի՛ն եւ ըստ արժանւոյն դիմագրաւել, կանխել կամ վիժեցնել։

 

Այսքա՜ն տասնամեակներ շարունակուող բանավէճին հիմքը պատմական այն դառն ու դաժան իրողութիւնն է, որ Հոկտեմբեր 30ի այս օրը, 1920 թուականին, Հայաստանի Հանրապետութեան դէմ առանց պատերազմի յայտարարութեան ընդհանուր յարձակման ձեռնարկած քեմալական զօրքը արդէն հասած էր Կարսի մատոյցներուն, իսկ բերդաքաղաքի պաշտպանութեան կոչուած հայկական զօրքին երիտասարդ հրամանատարը՝ գնդապետ Մազմանեան հակագրոհի հրահանգ տուած էր իր զինուորներուն, որոնք սակայն մերժած էին ենթարկուիլ իրենց հրամանատարին ու... դասալքութեան դիմած էին։

 

Պարզուած ամօթալի դասալքութեան դէմ յանդիման, Գնդ. Մազմանեան սեփական ատրճանակով ինքնասպան եղաւ իր զինուորներուն աչքին առջեւ...

 

Գնդ. Մազմանեանի ինքնասպանութիւնը միայն սկիզբն էր ողբերգութեան, որ ահագնացաւ ահաւոր արագութեամբ։

Թրքական զօրքի ընդհանուր հրամանատար Քեազիմ Քարապեքիրի յուշերուն համաձայն՝ քեմալական զինուորները եւ անոնց միացած թուրք, քիւրտ, մահմետական թէ հայ պոլշեւիկ ապստամբները երեք ժամուան մէջ գրաւեցին ամբողջ քաղաքը, հայկական բանակի բազմահարիւր սպաներ ու զինուորներ ռազմագերի վերցուցին, հսկայական քանակութեամբ ռազմամթերք (թնդանօթ, ռումբ, զէնք ու փամփուշտ) տիրացան եւ տասնեակ հազարներով անզէն բնակչութիւն «թրքավարի» կոտորեցին։

 

Թէեւ հայկական բանակը այլուր, նոյն օրերուն մղուող Սուրմալուի ճակատի կռիւներուն, հերոսական դիմադրութիւն ցոյց տուաւ եւ ետ մղեց քեմալական գրոհները, բայց Կարսի անկումով գրեթէ աւարտած էր ռազմական փուլը Լենին-Քեմալ զինակցութեամբ մշակուած Հայաստանի անկախութիւնը եւ Հանրապետական վարչակարգը կործանելու դաւադիր ծրագրին իրագործման։

Կարսի անկումէն ետք , մէկ ամսուան ընթացքին, քեմալական զօրքը մօտեցաւ Ալեքսանդրապոլի, իսկ Կարմիր բանակը հիւսիսէն մտաւ Հայաստան եւ հասաւ մինչեւ Իջեւան։ Հայաստանի հարաւ¬արեւելեան դարպասները, յատկապէս Զանգեզուրը եղաւ միակ ամրոցը, ուր հայկական զօրքերը, Նժդեհի հրամանատարութեամբ, անպարտելի մնացին։

 

Յուշատետրի սիւնակներէն բազմիցս անդրադարձ կատարուած է Հայաստանի անկախութեան եւ Հանրապետութեան կործանման մէջ Լենին-Քեմալ դաւադրութեան ունեցած վճռորոշ նշանակութեան, որ մէկ կողմէ հայ պոլշեւիկներու հակապետական քարոզչական խռովութիւններով, իսկ միւս կողմէ թուրք եւ մահմետական բնակչութեան զինեալ ապստամբութիւններով՝ ներսէն բարոյահոգեբանական ծանր հարուածի տակ դրաւ այլապէս մարտունակ եւ լաւապէս զինուած հայկական բանակը։

Կարսի մէջ 30 Հոկտեմբեր 1920ին պարզուած դասալքութեան ամօթալի ողբերգութիւնը եղաւ բաժակը յորդեցնող, այլեւ օրհասական կաթիլը։

 

Թրքական բանակին դէմ 1918ին կենաց-մահու կռիւ մղած եւ յաղթանակած հայ ժողովուրդն ու ազգային զօրքը որեւէ պատճառ չունէին դասալքութեան մատնուելու միեւնոյն թրքական գրոհներուն դէմ յանդիման։

Ռազմաքաղաքական հիմնական փոփոխութիւնը Ռուսաստանի վերադարձն էր Հայաստան՝ Կարմիր համազգեստով ու Հայաստանի Հանրապետութեան վերջ տալու խորհրդային իր լուծը պարտադրելու քաղաքական նպատակով՝ անոր զուգահեռաբար Քեմալական Թուրքիոյ հետ ռազմավարական նոր զինակցութեան ի խնդիր հայկական հողերէն թուրքերուն «կաշառք» տալու.. դաւադիր գործարքով։

 

Իսկ հայ ժողովուրդն ու անոր ռազմական ներուժը մարմնաւորող հայկական հզօր բանակը պատրաստ չէին զէնք բարձրացնելու ռուսական Մուրճին դէմ, հակառակ որ այդ մուրճը թրքական սալին վրայ մահացու հարուածի տակ առած էր Հայաստանի ու հայութեան ազատ ու անկախ ապրելու անբռնաբարելի իրաւունքը։

Ա՛յս առումով Կարսի անկումը ազգային ամօթալի ողբերգութիւն մը եղաւ հայոց նորագոյն պատմութեան մէջ։

 

Նոյն այս առումով է, նաեւ, որ Կարսի անկումէն տարիներ ետք Գարեգին Նժդեհ արդարացի ցասումով պիտի պատգամէր հայոց նորահաս սերունդներուն, թէ՝

«Կարսի ամօթը Հ. Հանրապետական կառավարութեանը չէ միայն, այլ ողջ հայ ժողովրդին: Չափւում են, բախւում են բանակները, բայց յաղթում կամ պարտւում են ազգերը, ցեղերը: Կարսի պատերի տակ պարտուողը հայ զինուորն ու զօրավարը

չէին միայն, այլ բովանդակ հայութիւնը, հայ ժողովրդի՝ իր ամբողջութեան մէջ անմարտունակ, անարի, անմշակ հոգին: Ահա՛ ճշմարտութիւնը, հա՛յ երիտասարդ...»

 

 Ճշդում

 

Հեթում Առաջինի նուիրուած յուշատետրի երէկուան սիւնակի խորագրին մէջ վրիպում եղած է։ Հեթում Ա. թագաւոր ծնած էր 1213ին եւ վախճանած 1270 թուին։

http://www.azator.gr/yushatetr/4436-30-1920-

 

Հ.Գ  - Կարսի գրավումից հետո գերի ընկան հայկական բանակի երկու գեներալ, ՀՀ խորհրդարանի չորս պատգամավոր: Թուրքերը սրի քաշեցին խաղաղ բնակչության զգալի մասին, շատերին էլ քշեցին Էրզրում` տաժանակիր աշխատանքների: Այլ էր իրավիճակը Սուրմալուի ճակատում: Այստեղ Դրոյի գլխավորած հայկական զորքերում խիստ կարգուկանոն էր տիրում: Հոկտեմբերի 26-ին հակահարձակման անցած հայերը ստիպեցին թուրքերին նահանջել Հայկական Պարի հարավային կողմը: Սակայն պատերազմի ելքը կանխորոշված էր Կարսի անկումով:

 


Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ