Գլխավոր » Քարվաճառի շրջանում ձերփակալված ադրբեջանցիների կանայք դիմել են Պուտինին
Քարվաճառի շրջանում ձերփակալված ադրբեջանցիների կանայք դիմել են Պուտինին | 13:35 |
Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի ձերբակալվածների կանայք դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
NEWS.am-ի հաղորդմամբ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հաստատել է Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի ընտանիքի անդամների կողմից Վլադիմիր Պուտինին հասցեագրված նամակի ստացման մասին:
Նույն աղբյուրի փոխանցմամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Շահբազ Գուլիեւի կինը՝ Ալբինա Վեսելովան, դիմել են դեսպանատան հյուպատոսական բաժին՝ Ադրբեջանի հանրապետության քաղաքացի Շահբազ Գուլիեւին գտնելու խնդրանքով: Ա. Վեսելյովայի կողմից տրվել են բոլոր անհրաժեշտ բացատրությունները: Ադրբեջանում ՌԴ դեսպանատանը հայտարարել են, որ նամակը ուշադիր կերպով կդիտարկվի:
Ի դեպ խոսքը Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն-հետախուզական խմբի անդամների մասին է: Անդամներից մեկը սպանված է, եւս երկուսը կալանավորված են: Ղարաբաղյան կողմը հայտարարել է, որ կալանավորվածներին մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով:
Հիշեցնենք, որ օրերս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացութցիչները հանդիպել են Քարվաճառում ձերբակալված դիվերսանտների հետ:
|
|