Փորձելով վերականգնել իր կայսրությունը, Ռուսաստանը հռչակում է ավանդական ինչ որ արժեքներ եւ պատմական անցյալի ընդհանրությունը: Ավանդական արժեքները եւ պատմական հիշողությունն իհարկե լավ են, սակայն կարո՞ղ է արդյոք ռուս ժողովուրդը ցուցաբերել իր հավատարմությունը վաղուց արդեն գոյություն չունեցող եւ իմիտացիայի վերածված «ժողովուրդների բարեկամությանը»: Ստալինի օրոք հնարավոր է գոյություն է ունեցել «ժողովուրդների բարեկամություն» հիշեցնող ինչ որ բան, ընդ որում՝ իրավունքների լիակատար բացակայության պայմաններում: Սակայն դա կարճատեւ ժամանակաշրջան էր, երբ ռուս ժողովրդի նշանակությունը եւ դերը հանգեցվել էին նվազագույնի:
50-60-ականներին սկսեց ռուսական շովինիզմի վերակենդանացումը, եւ տեղի էր ունենում որոշ ժողովուրդների արտոնությունների շնորհում եւ այլ ժողովուրդների իրավունքների անտեսում: Մոսկվայի կոսմոպոլիտ շրջանակները փորձում էին չեզոքացնել ռուսական շովինիզմի ներուժը, ինչը որոշ ժամանակ աջակցվում էր ռուսական հանրության կողմից, սակայն շատ շուտով ռուսական էլիտաները հասկացան, որ առանց կայսրության կոնֆիգուրացիայի ներկայիս Ռուսաստանը հավերժ չէ եւ նրա հետագա անկումը կանխորոշված է: Ռուսաստանը կրկին փորձում է դառնալ ինչ որ կայսրության միջուկը, սակայն ռուսները շատ լավ են հասկանում, որ չունեն անհրաժեշտ տնտեսական, քաղաքական, իրավական եւ մշակութային ռեսուրսներ: Ռուսական ներկայիս պետականության առավել վնասակար տարրը կառավարումն ու արտաքին քաղաքականությունն է:
Ռուսաստանի յուրաքանչյուր քայլ արտաքին քաղաքականության մեջ կապված է կայսրության վերականգնման նպատակներին եւ բախվում է հարեւան պետությունների ուժեղ դիմադրությանը եւ խոշոր տերությունների խիստ բացասական արձագանքին: Եւ եթե նախկինում Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ընդդիմախոսներն Արեւմտյան պետություններն էին, ապա ներկայում նրանց ավելանում է Չինաստանը, ինչը խոսում է Ռուսաստանի արտաքին քաղաքական ռազմավարության լիակատար տապալման մասին:
Ի վերջո, տեղի ունեցավ այն, ինչի մասին նույնիսկ չէին երազում Արեւմուտքի քաղաքական գործիչները՝ Չինաստանը ձեռնամուխ եղավ Ռուսաստանին նրա ավանդական ներկայության տարածաշրջաններից դուրս մղելու քաղաքականությանը: Հնարավոր է, ԱՄՆ եւ Եվրոպան համարում են, որ կարող են դադար վերցնել Արեւելյան Եվրոպայում, հասկանալով, որ շատ շուտով Ռուսաստանի բոլոր ուժերը կուղղվեն դեպի Ամուրի ափերը եւ Կենտրոնական Ասիա:
Սեփական նախկին գաղութների հանդեպ արկածախնդրություններով ու բլեֆներով Ռուսաստանը ստեղծել է անհանդուրժողականության եւ թշնամության միջավայր իր դեմ: Մոսկվան հասկանում է, որ որքան էլ սերտ լինեն իր հարաբերությունները խորհրդային նախկին հանրապետությունների հետ, որքան էլ կախված լինեն իրենից տնտեսապես ու քաղաքականապես, քանի դեռ նրանք գոյություն ունեն որպես միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան պետություններ, ռուսներին չի հաջողվի հանգիստ քնել, եւ պետք է սպասել «դավաճանություն» ցանկացած պահի:
Այս երկրների անկախությունը պետք է ոչնչացնել ամեն կերպ, ամենաարմատական ձեւով, որեւէ ուշադրություն չդարձնելով այդ ժողովուրդների ու միջազգային հանրության կարծիքին: ԱՄՆ-ն, օրինակ, իր հզորության պիկին առավելագույնը ինքզինքը թույլ տվեց պատերազմ Աֆղանստանում եւ Իրաքում, բայց ոչ որեւէ ինքնիշխան երկրի «ինքնավարացում»: Ռուսական կայսրության ողջ պատմությունն ըստ էության բոլոր ժողովուրդների պայքարն է նրա դեմ: Եթե նախկինում ռուսներին անհրաժեշտ էր կայսրություն, ներկայում պետք է նվազագույն սպառում եւ հարմարավետություն, ինչպես նաեւ վարձկաների բանակ, որպեսզի մոռանան հայրենիքին ծառայելու մասին: Ազգի առաջնորդները լավ կանեին մշակեին պաշտպանության երկարաժամկետ հուսալի ռազմավարություն (համենայնդեպս ակտիվ պաշտպանության):
Մոսկվան փորձում է օգտվել համաշխարհային քաղաքականության որոշ խնդիրներից եւ անցնել հարձակման բառացիորեն բոլոր ճակատներով: Դա նման է քաղաքական նախագծման արտաքին կենտրոնների կողմից լավ մշակված՝ ռուսական պետության մահվան նախագծի: Տպավորություն է, որ Արեւելյան գործընկերության նախագծի տապալումը հարմար առիթ էր Ռուսաստանի շրջափակման եւ մեկուսացման համար, եւ ոչ միայն արեւմտյան ուղղությամբ:
Ամերիկացիները Չինաստանին են զիջել Կենտրոնական Ասիայի ընդարձակ տարածքները, այդպիսով հնարավորություն տալով պահանջներ առաջադրել Եվրասիայի հանդեպ: Հիմա Ռուսաստանի հետ կարելի է վարվել ինչպես ուզեն: ԱՄՆ-ի եւ նրա գործընկերների իրանական նախագիծը շատ վեկտորներ, նպատակներ ու խնդիրներ ուներ, եւ այդ նախագծի ուղղություններից մեկը Ռուսաստանի շրջափակումն է լայն ճակատով, որը ռուսներն անվանում են Հարավային ռազմավարական ուղղություն:
Նախկինում Ռուսաստանը դժգոհ էր Ուկրաինայում տեղի ունեցած երկու «նարնջագույն հեղափոխություններից»: Ներկայում նա Ուկրաինայում ստացավ ազգայնական հեղափոխություն, ավելի ճիշտ՝ ազգային-ազատագրական պայքար ընդդեմ գաղութացման, այսինքն՝ ընդդեմ Ռուսաստանի: Մոսկվան նման շրջադարձի դեռ չէր բախվել: Դժվար է ասել՝ ինչպես դա կանդրադառնա Ուկրաինայի ռուսների եւ ռուսալեզուների վրա: Ռուսներին «Մալոռուսիայում» սպասում է ազգային աղետ, դա արդեն հասկանալի է:
Ո՞ւմ քաղաքականությունն է հանգեցրել դրան: Ռուսական ԶԼՄ-ներն իրենց նողկալի են պահում, ինչպես «Պոմպեի վերջին օրը»: Սակայն ուկրաինացիները երկու անգամ հաղթել են հեղափոխությունը, ընդ որում՝ ոչ այնքան ազգայնական բնույթի: Եւ արդյոք այդ ժողովուրդը չի կարողանալու պահպանել իր անկախությունը: Ինչի՞ վրա է խաղադրույք անում Մոսկվան՝ կերակրատաշտի, իսկ ամենամեծ ռուսական բլեֆը կերակրատաշտն է:
Ղարաբաղը ժամանակին համարվում էր Հայաստանի ամենառուսամետ տարածաշրջանը: Ներկայում, ռուսները լավ կանեն Ղարաբաղ չայցելել, ընդ որում նման կարծիքի են ոչ միայն երիտասարդները, այլեւ ավագ սերունդը: Իրավիճակը Ղարաբաղում այնպիսին է, որ Ադրբեջանին զիջումներ անելու մասով Հայաստանի վրա ճնշում գործադրելու Ռուսաստանի նվազագույն փորձը կհանգեցնի անուղղելի հետեւանքների Հայաստանի քաղաքական ղեկավարության եւ Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի համար:
|