Գլխավոր » Ռուսաստանն ու Թուրքիան միասին են սկսել զինել Ադրբեջանին
Ռուսաստանն ու Թուրքիան միասին են սկսել զինել Ադրբեջանին | 17:46 |
Թուրք-ռուսական հարաբերություններում նոր զարգացումներ են տեղի ունենում: Սա մտահոգիչ զարգացում է և կրկին ապացուցում է, որ Ռուսաստանը միշտ աջակցել և առաջ է մղել պանթուրքիզմը՝ ելնելով իր նպատակներից:
Հաջորդ տարի Թուրքիան Ադրբեջանին T-155 «Fırtına» ինքնագնաց հրետանային համակարգեր է մատակարարելու: Պայմանագիրը 36 միավոր տեխնիկա է ներառում: Ներկայում փորձարկվում են շարժիչները, որոնք արտադրվում են Ռուսաստանում: Հաջող փորձարկման դեպքում շարժիչները տեղադրվելու են հաուբիցների վրա և ուղարկվելու են Ադրբեջան: Պայմանագրի համաձայն, Ադրբեջանին 36 ինքնագնաց հաուբից պետք է մատակարարվի: Երկու երկրների միջև պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականին:
Գերմանական MTU ընկերությունը, որի արտադրած շարժիչները նախատեսված էին հաուբիցների համար, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, էմբարգո է դրել Ադրբեջանին շարժիչներ վաճառելու վրա, և պայմանագիրը հետաձգվել է: Եւ ներկայում շարժիչներն արտադրում է Ռուսաստանը:
Սա ապացուցում է, որ Ռուսաստանի Դաշնությունը զարգացնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի Հանրապետության հետ, ինչը կարող է ապակայունացնել հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում և Կովկասում:
|
|