Գլխավոր » ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ. 13
ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ. 13
18:35
13-ը համարվում է «սարսափելի» թիվ կամ «չարաբաստիկ» թիվ։ Այն առանձնապես ատելի է իսլամական աշխարհի համար։ Նույնիսկ հաշվելիս ասում են «...տասնմեկ, տասներկու, տասնչորս..»։ Հայտնի է, որ Քրիստոսը 12 աշակերտ ուներ, ինքը 13-րդն էր։ Այդ պատճառով է, որ մահմեդականներն ատում են 13 թիվը։
13-ը, որքան էլ տարօրինակ է, տհաճ է նաև քրիստոնյաների, հատկապես իտալացիների համար։ Դեռևս 1911 թ. մի ուսուցչուհի իշխանություններին խնդրել էր իրբնակարանի 13 համարը փոխել, որովհետև համաքաղաքացիները չեն վստահում՝ իրեն ուսուցանելու իրենց երեխաներին։
13-ի «բախտը չի բերել» դեռևս Բաբելոնի ժամանակներից։ Այնտեղ սուրբ թիվ էր 12-ը, որը հարմար էր հաշվումներ կատարելու համար, բաժանվում էր 2-ի, 3-ի, 4-ի, 6-ի վրա, հեշտ էր չափումների ժամանակ, օրն ուներ 24 ժամ՝ 12-ի կրկնակին, ժամն ուներ 60 րոպե, այսինքն 12-ական րոպե պարունակող 5 մաս, տարին ուներ 12 ամիս...
Իսկ 13-ը ոչ մի թվի վրա չէր բաժանվում, դրա համար համարվեց «դժբախտ» թիվ, հետագայում նաև «սատանայի դյուժին»։
Բայց 13-ը նաև երջանիկ թիվ է։
Աշխարհի շախմատի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլու համար սիրելի էր հենց 13-ը։ «Ես կպատմեմ իմ սիրելի թվի մասին,- մի անգամ ասել է Նոնան,- դա 13-ն է։ Իմ ազգանունը բաղկացած է 13 տառից։ Բնակվում եմ N13 տանը։ Աշխարհի առաջնության իմ առաջին մրցախաղին Թբիլիսիից Մոսկվա մեկնեցի 13-րդ վագոնով, զբաղեցնում էի 13-րդ տեղը։ Եվ բոլորովին չզարմացա, երբ հյուրանոցում տեղ ստացա N13 սենյակում»։ 

zhamanc-blog.blogspot.com

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Արխիվ