Գլխավոր » 2012 » Հունվար » 31
Մի քանի ամիս առաջ շատ պատահական facebook-ում կարդացի մի հրաշալի բանաստեղծություն՝ գրված անցյալ դարի 70-ականներին, հետո երկրորդը, երրորդը... և բոլորը՝ մի շնչով գրված, մի շնչով կարդացվող, և շատ զարմացա, որ մինչև հիմա չեմ ճանաչել բանաստեղծ Վազգեն Օվյանին...

Լուրջ ազգ չենք։ Ծայրահեղությունների մի յուրօրինակ կծիկ ենք։ Ամեն ինչում և ամեն հարցում։ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու մասին Ֆրանսիայի Սենատի վերջին որոշման վերաբերյալ մեր արձագանքը դրա վառ ապացույցներից մեկն է...

Մեզ համար անսպասելի չէր Ֆրանսիայի Հանրապետության Սենատի որոշման հանդեպ նաև Ադրբեջանի իշխանությունների, այդ երկրի քաղաքական և այլ շրջանակների կեցվածքը։ Այդ կերպ, կարծում ենք, օրվա իշխանությունները նույնացնում են իրենց երկիրը Թուրքիայի հետ, սատարում վերջինիս ժխտողականությանը...

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ ֆրանսիացի պատգամավոր, Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն Սենատի նիստից հետո չի կարողացել զսպել արցունքները...

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը չի անդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ Նման կարծիք է արտահայտել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը...

2012 թ. սեպտեմբերին լրանալու է Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ ) անկախության հերթական տարելիցը։ 21 տարին, հայ ժողովրդի դարավոր պատմության հետ համեմատած, չնչին ժամանակահատված է, բայց յուրահատուկ է նրանով, որ նորանոր սկսում են ձևավորվել անկախության երկրորդ սերնդի ներկայացուցիչները...

Սոցիալիստական տոտալիտար ռեժիմի պայմաններում անգամ, չնայած հալածանքներին և մարդկային կորուստներին, հայերը հաջողությամբ զարգացնում էին իրենց գիտությունը, մշակույթը, արվեստն ու գրականությունը։ Դպրոցական, կրթական գործն էլ իր բարձրության վրա էր գտնվում...

Հարգելի խմբագրություն, Ձեր թերթի դեկտեմբերի 12-ի համարում կարդալով լրագրության 4-րդ կուրսի ուսանողուհի Մանուշ Դանիելյանի «Ընթերցասրահ...» նյութը, զարմացանք, որ ձեր թերթում տեղ է գտել, այսպես ասած, «կլյաուզա»...

Հարգելի խմբագրություն, խաբված մարդկանց փողերի հաշվին ВТБ բանկի Ստեփանակերտի մասնաճյուղում սեփական բանկ ստեղծած աշխատողների մեղքով մենք դարձել ենք աղքատ և խրվել պարտքերի մեջ։ Այդ մասին տպագրվել են Ձեր նախորդ համարներում և հայաստանյան մամուլում...

Գյուղից երիտասարդության հեռացումը հաճախ ներկայացվում է քննադատության լույսի ներքո։ Իսկ ո՞րն է մեդալի մյուս կողմը...

Բնության մեջ ստեղծված ամենակատարյալ արարածը մարդն է։ Մարդը կենդանական աշխարհից տարբերվում է նրանով, որ գիտակցաբար է կատարում իր գործողությունները, ունի կյամքի որոշակի նպատակ, ձգտում։ Բայց մարդիկ մեկը մյուսից նույնպես տարբերվում են թե՛ գաղափարով, թե՛ հոգեբանությամբ, թե՛ կյանքում ունեցած իրենց նպատակներով...

«Մաքուր պահենք մեր քաղաքը». հաճախակի կրկնվող արտահայտություն, որը, սակայն, հաճախ հասկացվում է միայն մեկ իմաստով՝ աղբից ազատել փողոցները, և ստվերի տակ են մնում առաջին հայացքից աննշան թվացող, բայց այնպիսի խնդիրներ, որոնք բացասաբար են ազդում քաղաքի ընդհանուր տեսքի վրա։ Իսկ դրանց լուծման համար քիչ ջանքեր են պահանջում...

Օրեցօր ավելացող շքեղ ու նորաձև խանութների կողքին կան նաև այնպիսիները, որոնց արտաքին տեսքից կարող ես կարծիք կազմել այնտեղ վաճառվող ապրանքի մասին։ Կեղտոտ դռները, ապակիները, տարիներով կուտակված փոշին վանում են հաճախորդին...

Հունվարի 6-ին լրացավ Վազգեն Օվյանի 80-ամյակը։ Երկրային կյանքը սպառվել է ուղիղ քառորդ դար առաջ։ Օր կենդանության նա ճանաչված էր որպես քնարական բանաստեղծ, «մանրաքանդակ» արձակագիր և երգիծաբան. գրում էր պատմվածքներ, ֆելիետոններ, գրախոսություններ, վարում ռադիոյի «Մախաթ» հաղորդումը...


Դարերի մուժից հրաշքով հառնած
Ես քո կիսավեր վանքը և տունն եմ,
Հարսների աչքին արտասուք դառած -
Ես քո խոր վիշտը և տրտմությունն եմ...


Առաջին նախագահի մտերիմ լրագրողների և նրանով հիացածների շարքերում ես չկամ։ Չեմ էլ եղել։ Այն տարիներին, երբ իշխանություն էին առաջինները, ես մեր ցուրտ և մութ տանը իմ երեք երեխաներին էի մեծացնում և սովորում էի փայտի վառարան վառելու կանոնները։ Աշխատանք չկար, փող չկար, հետո՝ չեղած փողն էլ փոխվեց...


Առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանին տեսա, երբ նա նոր էր ընտրվել Ղարաբաղի հանրապետության նախագահ։ Միջազգային ինչ-որ կառույցում ելույթ էր ունեցել և մեր հեռուստաընկերությունները ցուցադրում էին այդ ելույթը։ Հպարտացել էինք...


«Ի՞նչ պարտադիր է՝ նախարարը կնիկ լինի, կարող է կին լինել»,- ասում է Հախվերդյանը ու նրան համամիտ են բազմաթիվ արվեստագետներ...


Եթե ես իմանայի ելքը որն է… ես չգիտեմ։ Ինչո՞ւ են բոլորը միայն երեք հոգու մասին խոսում որպես ապագա նախագահ, ի՞նչ է, նրանք մեզ թուղթ ու գի՞ր են արել...


Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում...


Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում։
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»...


Նոր տարվա երկրորդ օրը կյանքից հեռացավ Արցախի լավագույն զավակներից մեկը՝ ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ Մարդ, որի հետ 25 տարի առաջ հաշվի էին նստում, փորձում տեղ գրավել նրա շրջապատում, անգամ քծնում, շողոքորթում էին նրան, որպեսզի ստանան նրա բարեհաճությունը...


- «Եհովայի Վկաներ» աղանդի վկայությունը Եհովայի մասին այնքան է հավաստի, որքան որ Ակսել Վանյանը Ակսել Բակունցն է, կամ Սարգիս Ավանեսյանը՝ Սուրբ Սարգիսը...


Թե ասես՝ լեռը բարձր է բլրակից,
Կասի՝ գնացել, չափե՞լ ես տակից։
Թե ասես՝ ծովը խոր է գետակից,
Կասի՝ պիտ իջնել, նայել հատակից...


Ճապոնացի բանվորը 10 մլն իենով (ավելի քան 130 հազ. դոլար) փաթեթ է գտել աղբավայրում։ Ինչպես հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները, մաշված պայուսակի մեջ լցված թղթադրամները 56-ամյա ճապոնացին անմիջապես հանձնել է ոստիկանությանը, գրում է ITAR-TASS-ը։


Մարդկանցից ամենավտանգավորը երախտամոռն է։ Գողը գողություն է անում, մարդասպանն իր նմանին զրկում է կյանքից, իսկ երախտամոռը կարող և՛ թռցնել իրեն օգնողի դրամապանակը, և՛ ձեռք բարձրացնել նրա վրա։

Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակը։
Արևելյան իմաստություն

Որոնում

Օրացույց

«  Հունվար 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ