Գլխավոր » Архив материалов
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն գրավոր դիմել է երկրի արտաքին գործերի նախարարությանը` նշելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման անհրաժեշտության մասին եւ կոչ արել աջակցել Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը...

Մայիսի 10-ին Երևանի Ազատության հրապարակում նստացույց են հայտարարել մի քանի ազատամարտիկներ, հետագայում նրանց թիվը հասել է 30-ի: Նրանք պահանջել են վերանայել իրենց կենսաթոշակի հաշվարկման կարգը եւ արժանապատիվ թոշակ նշանակել: Մայիսի 13-ին նստացույցի մասնակիցները երթով շարժվել են կառավարություն եւ նամակ հանձնել վարչապետին...

Ըստ news.am-ի, Ադրբեջանում որոշել են քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կհամարձակվեն մեկնել Լեռնային Ղարաբաղ: Հիշեցնենք, որ նախկինում այնտեղ սահմանափակվում էին մարդկանց «պերսոնա նոն-գրատա» հայտարարելով, զանազան «սեւ ցուցակներ» կազմելով, դրանից բխող Ադրբեջան մուտք գործելու արգելքով

Մայիսի 16-ին, ԼՂՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցել է Արցախի տարածքում գործող 11-րդ կուսակցությունը` ազգային ուղղվածությամբ եւ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը

«Եվրոտեսիլ-2013» կոչվող շոուից բավական է մի քանի համար դիտել, և անմիջապես պարզ կդառնա, որ դրանց մեծ մասն այնքան նման են իրար, ասես դուրս եկած լինեն միևնույն ինկուբատորից։ Այն ինքս ինձ համար վերանվանեցի  «Եվրոթութակ-2013» (կամ՝ «Եվրոինկուբատոր-2013»)

NetIndex ընկերությունը հրապարակել է Ինտերնետի արագության աղյուսակը: Հայտնի է դարձել, որ աշխարհի 182 երկրների թվում ամենաարագ ինտերնետն ունի Հոնկոնգը։ Այստեղ համաշխարհային ցանցի արագությունը վայրկյանում 46.54 մեգաբիթ է

«Ստատուս-քվոն անընդունելի է բոլորի համար, առաջին հերթին Ադրբեջանի, Հայաստանի, եւ նրանց համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում՝ ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս-քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի չկարգավորվածություն, այլ նաեւ Հայաստանի տնտեսական շրջափակում»

Քանի դեռ ինքներս չենք ուզում ձերբազատվել մեր մեջ նստած ստրուկից, քանի դեռ ազգային արժանապատվություն, ինքնասիրություն հասկացությունները մեզ համար վերացական ինչ-որ բաներ են, մեր դռանն ուղտի պես միշտ չոքած է լինելու ոտնատակ ընկնելու և որպես ազգ ու երկիր վերանալու վտանգը

Երկօրյա պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Նա հանդիպել էր ՌԴ իր գործընկերոջ`Սերգեյ Լավրովի հետ և, ըստ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են հարցերի լայն շրջանակ` կապված քաղաքական ու տնտեսական երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության և հատկապես` ԼՂ հակամարտության կարգավորման հետ

Սկաուտ նշանակում է հետախույզ, բայց պարզ չէ թե Արցախում ո՞ւմ են հետախուզելու եւ՝ ո՞ւմ համար: Ավելորդ չէ նշելը, որ հայրենասիրության ոգով դաստիարակված եւ ոչ մի սկաուտ պատերազմի ժամանակ այդպես էլ չեկան Արցախ պաշտպանելու մեր հայրենիքը, դրժեցին իրենց տրված երդումը՝ պաշտպանել արդարներին եւ անօգնականներին

Артур Михайлович Ишханян, 1960 года рождения. Родился в Карабахе, в деревне Шош, закончил с золотой медалью школу № 2 в Джермуке, поступил в Московский физико-технический институт  МФТИ на факультет аэрофизики и космических исследований по специальности «термодинамика и аэродинамика»...

Քանի որ չեմ դիտել ավետիքյանական «Անուշ»-ը եւ չգիտեմ՝ դա հայ մշակույթի հաղթանա՞կն էր, թե՞ պարտությունը, մեկ ուրիշ հարց է առաջ ընկնում. ընդհանրապես ո՞վ է մեր մշակութային անվերջանալի պարտությունների պատասխանատուն…

ԱՄՆ մի շարք նահանգներում ճանապարհային ոստիկանները մեքենաներում պահում են Կոկա-Կոլա, որպեսզի վթարներից հետո ճանապարհի վրայից մաքրեն արյան հետքերը...

Մին մարթու մին թամբալ, հավայի զըռզըռացող, համ էլ քացի տվող էշ ա ինըմ: Էտ մարթը մին թուղպըկալած օր, էշը առաչն ա քիցըմ, քինամ բազար վեր ծախե, մին բաբաթ էշ ինքոնե:  Բզարին մի պուճախըմը էշը կապըմա, կոխկին հըմընչ-համանչ կաղնըմ, ուրան հետի սկնալի ծենավ մուշտարի կանչըմ. «Այ լավ էշ, այ լավ էշ»...

- Պարոն գեներալ, երևի մանկությունից եք երազել գեներալ դառնալ։
- Չէ, մանկությունից երազել եմ կրազ-ի շոֆեր դառնալ, բայց կյանքս ուրիշ կերպ դասավորվեց...

Երեկ Արա Նախշքարյանի «ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ»-ն էի դիտում։ Ամեն անգամ անբացատրելի խորը ցավ ես զգում քո Մեծ ու իրական կորուսյալ երկրի մասին լսելիս։ Հազարամյակներ շարունակ այդ երկրում ապրող, այդտեղ քաղաքակրթություն ստեղծած բնիկների՝ քո նախնիների բնօրրանը, հայրենիքը պատկանում է օտարին, քո ժողովրդին կործանողին, ֆիզիկապես ոչնչացնողին...

Ապրիլի 19-ին՝ ժամը 11.40-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել և տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լևոնի Մարաշլյանը...

Արցախի Քաշաթաղի շրջանում առաջնահերթ խնդիրը բնակարանային պայմանների բարելավումն է,- ապրիլի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը...

Մեր վրա փորձեր դնելու փոխարեն թող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայկական ազգանուն վերցնի եւ տեղափոխվի Բաքու,- ապրիլի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ցեղասպանությունների կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչ Արամ Մանուչարյանը...

Առավոտյան շրջանից բարեկամուհիս զանգեց ու ասաց, որ երկու ժամ հետո Ստեփանակերտում, Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի երկրորդ հարկում ասմունքի հանրապետական մրցույթ է՝ դպրոցականների միջև...

Ուրախ լուրը կայծակի արագությամբ տարածվեց մայրաքաղաքում ու ողջ հանրապետությունում. քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու հարցերով զբաղվելու է հենց ինքը՝ տեր Աստված, որ օդանավի հատուկ չվերթով իջել է երկիր, այսինքն՝ մայրաքաղաք...

Արդեն չենք էլ զարմանում, երբ քնում, արթնանում ենք ու հանկարծ հայտնաբերում, որ սերիալի այս կամ այն «դերասանը», որին երեւի ֆայլաբազարից են գտել, դարձել է վաստակավոր արտիստ: Մեկ ուրիշը, ասենք մի անհայտ գրող` մշակույթի վաստակավոր գործիչ: Երրորդին`ձեռաց սարքել են «նշանավոր արձակագիր» եւ դոշից կախել Մեսրոպ Մաշտոց շքանշան եւ այլն: Չենք զարմանում այլեւս, քանզի մեր երկրում ոչ մի չափանիշ չի գործում:
Վերջին օրերին, սակայն, այս զավեշտալի պատմությունը հիշելով ուղղակի լիաթոք ծիծաղում եմ...

«Բարեբախտաբար թե դժբախտաբար, աշխարհում չկա այնպիսի մի բան, որ վաղ թե ուշ չվերջանա»,- մի առիթով ասել է մեծ գրող Ա. Պ. Չեխովը։ Հնչեց նաև «Նոր էջ»-ի՝ իր ընթերցողին հրաժեշտ տալու ժամը։ Շատերը երևի թե ցավով կընդունեն դա, անշուշտ կգտնվեն այնպիսիք, որոնց համար դա ցնծալու առիթ կլինի։ Թվում է՝ մեր երկրի համար ոչինչ չի փոխվի դրանից...

Կլոր սեղանի մասնակիցները նույն կարծիքին են եղել այն բանում, որ Ադրբեջանի իշխանությունը փաստացի իր սեփական ժողովրդի հանդեպ դավադրական քաղաքականություն է վարում, բոլոր հնարավոր միջոցներով մարդկանց գիտակության մեջ՝ գրեթե մոր կաթի հետ ներդնելով հայի բացասական կերպարը...

Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը, որը զբաղվում է քաղաքական և քաղաքացիական ազատությունների ուսումնասիրությամբ, հրապարակել է 2013 թ. զեկույցը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը բարելավել է իր վարկանիշը՝ «ոչ ազատ» երկրից դառնալով «մասամբ ազատ»...

Փետրվարի 12-ին Հադրութում տեղի է ունեցել Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրահավաք։ Տեղի մշակույթի տան դիմացի հրապարակում հավաքված հանրության առջև ելույթ են ունեցել Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ, որոնք ընդգծել են Միացման գաղափարի արդիականությունը և այն ի կատար ածելու անհրաժեշտությունը...

Երբ մոտավորապես մեկուկես տարի առաջ ես ու ամուսինս (այն ժամանակ դեռ ամուսնացած չէինք) որոշեցինք տեղափոխվել Քարվաճառ, հարցերն ու կասկածները շատ-շատ էին։ Մի կողմից հասկանում էինք տարածքի զարգացման անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ այդքան մեծ փոփոխություն...

Նախորդ համարի խմբագրականում գրել ենք, որ օրինապաշտ արցախցիները գիտեն միայն իրենց պարտականությունները։ Նրանք չգիտեն, որ ունեն նաև ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, որոնք ամրագրված են «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», և այդ իրավունքները պարտադիր են աշխարհի ցանկացած երկիր-անկյունում ապրող մարդկանց համար...

Ընդհակառակը, ոչ թե պետք է գործող 112 դրամ սակագինը 2 անգամ բարձրացնել, ինչպես առաջարկում է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն, այլ գործող սակագինը 2-3 անգամ իջեցնել։ Ջուրը մեր ազգային հարստությունն է, և ոչ ոք իրավունք չունի «ջրի բիզնեսով» ու ժողովրդի գրպանները մաքրազարդելով՝ լուծելու սեփական բարեկեցության հարցը...

Արցախում կատարվող հարսանիքների բացարձակ մեծամասնությունը ո՛չ հայկական է, ո՛չ եվրոպական և ո՛չ էլ՝ աֆրիկյան։ Ժամանակակից հայի հարսանքի տարբեր հատվածներում կարելի է ականատես լինել տարբեր ազգերի, ցեղերի ու ցեղախմբերի հարսանիքների տարրերի՝ սկսած ռուսականից, լատինամերիկյանից, պապուասականից, մոզամբիկա-զիմբաբվեականից, վերջացրած վրացա-լեզգիականով...

...Անուրանալի է, որ Արցախում վերջին տարիներին կոռուպցիայի դեմ տարած պայքարը տալիս է իր պտուղները։ Դա հատկապես տեսանելի է իրավապահ համակարգում։ Կուզենայի, որ պարոն Սահակյանը նույնքան անհաշտ լիներ նաև իմ նշած և այլ ոլորտների թերացումների և չարաշահումների նկատմամբ։ Այս մի քանի տողը գրեցի այդ հույսով...

...Եթե համալիրի տերերը գոնե մի անգամ նկատեին ցեխի միջով արշավող երեխաներին ու կարգի գցեին ճանապարհի այդ հատվածը, դա իրոք կլիներ երևույթ. մարդիկ կտեսնեն, որ մեր մեծահարուստները երբեմն հիշում են երեխաներին՝ ոչ միայն նրանց հանգստի գոտին յուրացնելով...

Չնայած ուշացումով, Հայաստանի կառավարությունը 1920 թ. ապրիլին մի հեղինակավոր պատվիրակություն է ուղարկում Մոսկվա, որը Լենինի կառավարությանը ներկայացրել է 5 կետից բաղկացած առաջարկություն, որի առաջին կետով հիշեցնում են, որ խորհրդային իշխանությունը պետք է ճանաչի Հայաստանի անկախությունը...

Ատամնաբուժական կենտրոնի անհրաժեշտությունը Արցախի մայրաքաղաքում վաղուց էր զգացվում։ Եվ ահա, վերջապես անցյալ տարվա մարտից այն իրականություն դարձավ։ Ալեք Մանուկյան փողոցի նախկին անշուք ու խորհրդային հնամաշ տեխնիկայով «հագեցած» ատամնաբուժարանի տեղում այսօր գեղեցիկ վերանորոգված-վերակառուցված շենքի առաջին հարկում գործում է  ժամանակի չափանիշներին համահունչ, ժամանակակից տեխնիկայով հագեցած «Դենտեքս-դենտալ գրուպ» ստոմոտոլոգիական կլինիկան...

Ադրբեջանը նավթ ուներ, իսկ Հայաստանը՝ 
միայն որբեր ու մեռնող ժողովուրդ...

Սկիզբը՝ NN 13-30-ում և NN39-45-ում

Հումոր, հետաքրքրաշարժ նյութեր, վերնիսաժ...

Նապաստակը ժողովում արջին անվանեց բյուրոկրատ, գայլին՝ թալանչի, բորենուն՝ գող և մնաց անպատիժ։
Չէ՞ որ դրանից առաջ նա առյուծին անվանել էր իմաստուն, վագրին՝ մեծահոգի, փղին՝ ուսուցիչ...

Մթության մեջ փայլող կատունների աչքերը վատ համբավ են ձեռք բերել։ Դարերի ընթացքում սև կատունները համարվել են չարիք բերողներ, իսկ այն համոզմունքը, որ կատվի աչքերը փայլում են իրենք իրենց, հասել է մինչև մեր օրերը...

Ինչպես գոյություն ունեն ձայներ, որոնք լավ ազդեցություն չեն թողնում մարդկային ջղերի վրա և կան զանազան հոտեր, որոնք վատ են ներգործում մեր զգայարանների վրա, այնպես էլ գույները որոշակի ազդեցություն ունեն ոչ միայն զգայականների, այլև առողջության վրա...

Նապոլեոնը իշխանության գլուխ է անցել 1804 թվականին, Հիտլերը՝ 1933։ Տարբերությունը՝ 129 տարի։
Նապոլեոնը Վիեննա է մտել 1809 թվականին, Հիտլերը՝ 1938-ին։ Տարբերությունը՝ 129 տարի...

13-ը համարվում է «սարսափելի» թիվ կամ «չարաբաստիկ» թիվ։ Այն առանձնապես ատելի է իսլամական աշխարհի համար։ Նույնիսկ հաշվելիս ասում են «...տասնմեկ, տասներկու, տասնչորս..»։ Հայտնի է, որ Քրիստոսը 12 աշակերտ ուներ, ինքը 13-րդն էր։ Այդ պատճառով է, որ մահմեդականներն ատում են 13 թիվը...

Լավ ղեկավարը նա չէ, որ առավոտից կեսգիշեր տրտինգ է տալիս, որ գործն առաջ գնա, այլ նա, ով աշխատանքն այնպես է կազմակերպում, որ յուրաքանչյուրն իր գործով զբաղվի։ Ասել է թե՝ յուրաքանչյուր հիմնարկ (կամ՝ երկիր) յուրօրինակ մի ժամացույց է, որտեղ ամեն մի պտուտակ իր տեղն ունի և իր դերը։ Լավ ղեկավարին մնում է միայն թեթևակի «դիրիժորություն» անել։

Մերօրյա կրթական համակարգի մեծագույն հիմարությունը՝ 12-ամյա կրթություն, մեծագույն անհեթեթությունը՝ գիտելիքների թեստային ստուգում, մեծագույն զավեշտը՝ շախմատը ուսումնական առարկա...

Օրերս իմ բջջային հեռախոսով այսպիսի հաղորդագրություն ստացա. «Հարգելի բաժանորդ, Ստեփ. քաղաքապետարանը առաջարկում է Ձեզ վճարել գույքի, հողի հարկը և կումունալ վճարները՝ տույժերից և տուգանքներից խուսափելու համար»...

Ամերիկյան Կոնգրեսում հայկական խմբի համանախագահ դեմոկրատ Ֆրենք Փալոունը և հանրապետական Էդ Ռոյսը ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ միասին Կապիտոլիումի բլրին միջոցառում են կազմակերպել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 21-րդ տարեդարձին...

Ամերիկացի ֆիզիկոսները նոր մեթոդ են մշակել, որը հնարավորություն է տալիս պարզել, թե ինչպես է բջջային հեռախոսն ազդում մարդու նյարդային համակարգի վրա։ Բջջային հեռախոսները համեմատաբար թույլ միկրոալիքային ճառագայթի աղբյուր են...

...Իսկ առավել ցավալին այն է, որ սույն թվականի դեկտեմբերի 2-ին ոչ բանակի և ոչ էլ իշխանությունների կողմից ոչ մի հատիկ ծաղիկ չդրվեց Մեծ հայորդու արձանի պատվանդանին։ Ցավալի է, շատ է ցավալի...

Նման տեսություններ առաջ են քաշում այն անձինք, ովքեր ոչինչ չեն հասկանում աստղագիտությունից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աստղաֆիզիկոս, Հայկական աստղագիտական ընկերության փոխնախագահ Արեգ Միքայելյանը՝ մեկնաբանելով աշխարհի վերջի մասին հնարավոր բոլոր վարկածներն ու տեսությունները...

« 1 2 ... 5 6 7 8 9 ... 19 20 »

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2024  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ