Գլխավոր » Архив материалов
Մենք, հայերս, ձևի դաշտում ենք ամեն օր ու ամեն ժամ, և ապրում ենք ձևի համար, ձևի մեջ և ձևականով: ԵՎ հենց ձևի գերակայությունն է, որ բերել է կործանարար հանրային, ու դրանից ածանցված պետական բազմանիստ թուլությունների...

Նույնիսկ երեխաներին հայտնի հասարակ մի ճշմարտություն կա. երբ պետք է կառուցել նոր տուն, հիմնահատակ չեն քանդում հինն ու ապրում փողոցում, մինչ կառուցումը։ Բայց արի ու տես, որ դա չի գործել մեր պետության անկախացման առաջին իսկ օրից ու չի գործում այսօր...

ՀԱՀԳԲ-ն(ԱՍԱԼԱ) տեղծվել է 1975-ին՝ նպատակ ունենալով ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական Հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-23-ի ցեղասպանությունը և բռնագրավված Արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը՝ հայ ժողովրդին...

Հայաստանում երբ ասվում է՝ մեծ աստղագետ, ակամա հաջորդում է պատասխանը՝ Վիկտոր Համբարձումյան։ Արտասահմանի գիտական հանրությունը Վ. Համբարձումյանի կողքին՝ որպես հավասար մեծություն, դնում է նաև Բենիամին Մարգարյանի անունը։ Բյուրականում Բենիամին Մարգարյան անունը սկզբում առաջ է բերում մի կարճ ու խորը լռություն, ապա՝ անվիճելի համոզմունքով՝  իսկակա՛ն գիտնական...

Ինչ խոսք, արտասահմանում ապրող մեր հայրենակիցներից շատերն են գիտության մեջ լուրջ ձեռքբերումներ ունենում, բայց քչերն են, որ համագործակցության եզրեր են փնտրում ու գտնում հայաստանյան գիտնականների հետ՝ հազար ու մի ձևով օգնության ձեռք մեկնելու մեծ ցանկությամբ...

Նա դարձել էր արգելափակոց՝ ամեն լավի ու առաջադիմականի, ամենայն լուսավորի ու գեղեցիկի դեմ։ Նա նմանվում էր ճամփամիջին ընկած անճոռնի մի կոճղի, որի կողքով կամ անհնար էր անցնել, կամ եթե հաջողվում էր անցնել, ապա հնարավոր չէր չկեղտոտվել։ Ինչպես մոլախոտ, նա խլում էր ողջ կենդանի շրջապատի լույսը, օդն ու սնունդը...

Երբ արվեստ ու գրականություն են խցկվում մարդիկ, որոնց համար արվեստն ու գրականությունն ընդամենը առևտրի ժանրեր են, դա նշանակում է, որ մեծն Արվեստում համաճարակ է սկսվում։

Ո՜վ ժամանակներ, ո՜վ բարքեր: Մեծերի մասին հուշեր են գրում նաև նրանք, ովքեր վերջիններիս կոշիկի քուղն անգամ չեն տեսել...

Մենք ծայրահեղությունների ազգ ենք։ Գեղարվեստական հերոսները մեզ համար կամ դրական են, կամ՝ բացասական։ Այս կամ այն երևույթը մեզ համար կամ սև է, կամ՝ սպիտակ։ Մեզ համար միջինը բացակայում է, չկա։ Ադրբեջանին մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից «Սմերչ» և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք վաճառելու փաստն ու ողբերգական ավտովթարի մեղավոր հայ ավտովարորդին կնոջ խալաթ հագցնելով ծաղրելը մեզանում մի այլ ծայրահեղ կարծիք է ձևավորում՝ ատելություն ամեն կարգի ռուսականի հանդեպ...

2008-ին, երբ Ռուսաստանը ճանաչեց Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, ամբողջ Ռուսաստանյան լրատվամիջոցները լծվեցին դատապարտելու Վրաստանի հարձակումն Օսիայի վրա, թերթերն ու հեռուստաալիքները հեղեղվեցին լրագրողների պատրաստած ռեպորտաժներով ու հոդվածներով, որտեղ հաստատվում էր Վրաստանի ագրեսիան, ցուցադելով սահմռկեցուցիչ կադրեր Օսեթիայից, կատարվածը միաձայն որակելով ցեղաuպանություն Վրաստանի կողմից օս ու աբխազ ժողովրդի նկատմամբ...

Հարցազրույց ՀՀ քաղաքացի, «Հայոց Աղավնիներ» երիտասարդկան կազմակերպության ղեկավար Գագիկ Ավետիսյան հետ:

Վերջին երկու տասնամյակում իմ մեջ պարբերաբար ծառանում է մի հարց, որի վերջնական պատասխանը դժվարանում եմ գտնել՝ մեզանում, այդ թվում՝ Հայաստանում, մշակույթի նախարարությունը որքանո՞վ է կապված Մշակույթի հետ։ Այդ հարցի վերջնական պատասխանը գտնելուց հետո պիտի փորձեմ պարզել, թե նախարարությունը կոնկրետ ի՞նչ է անում հայ մշակույթը (ԼՂՀ և ՀՀ) զարգացնելու համար...

Արդեն երկու տարի է, որ 35 000 դրամ աշխատավարձ ստացող երիտասարդ, և դրանից ո՛չ այնքան ավել ստացող միջին ու բարձր սերնդի շատ գիտնականներ միացել ու «Պահանջում են գիտության ֆինանսավորման ավելացում»: Թվում է՝ 2 տարին մի դրական արդյունք պիտի արձանագրեր, «Բայց միշտ ցավեր նորանոր, Միշտ մի աղետ, մի վնաս Գալիս են մեզ անպակաս»...

Մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու որոշման շուրջ հայկական մամուլում և սոցիալական ցանցերում աշխույժ քննարկումներ են գնում. մի մասը հարցին մոտենում են ռուսների դիրքերից, հնարավոր ու անհնարին բոլոր ձևերով փորձելով արդարացնել մեր հյուսիսային հարևանին, մյուս մասը փորձում է ցույց տալ, որ ռուսները հայերի նոր ցեղասպանություն են նախապատրաստում...

Գիտնականները խաղաղ մարդիկ են. նրանք սիրում են առանձնացած իրենց գործն անել, բայց երբ եկան ո՛չ խաղաղ ժամանակները, նրանք, կորցրած քուն ու դադար,  լծվեցին զենքի արտադրության գործին։ Թվում է՝ գիտնականները փափկասուն մարդիկ են, բայց երբ եկան պատերազմական օրերը, նրանք առաջիններից էին, որ զենք վերցրին ու նետվեցին առաջին գիծ...

«Լույսից» առանձնապես չի խոսվում, այնինչ 2009-ին «սպառնում» էին, որ «Լույս» հիմնադրամը շուտով հրաշքներ է գործելու և եթերներից չի իջնելու նրա լուսատու անունը: Ի՞նչ բան է սա։ Հիշեցնենք, որ հիմնադրամը կյանքի է կոչվել 2008-ին՝ ֆինանսապես աջակցելու, որպեսզի հայ շնորհալի երիտասարդները հնարավորություն ունենան՝ սովորելու աշխարհի լավագույն բուհերում...

Նոյեմբերի սկզբի առաջին ձյան օրն էր… առավոտյան աշխատանքի էի շտապում, երբ մեր մուտքի աղբատար խողովակի տակ շարժ նկատեցի: Վախով նայեցի կիսաբաց դռնից ներս` առնետ տեսնելու սպասումով: Աղբանոցում մարդ էր պառկած` ծածկված քուրջ ու փալասով: Նա ոտնաձայնիցս գլուխը բարձրացրեց, ու ես տեսա կենդանական սարսափ նրա աչքերում...

2013 թ. հուլիսի 3-8-ը Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում մասնակցել է «Gratulationes» ընկերության կողմից կազմակերպված հոգևոր երաժշտության «Լաուդատե Դոմինում» 4-րդ միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնին...

Ինչպես արվեստի բոլոր ճյուղերը, նկարչությունը ևս մի նպատակ է հետապնդում՝ մարդու մեջ դաստիարակել էսթետիկա՝ աշխարհընկալում, գեղեցիկը նկատելու, տեսնելու կարողություն։ Ամեն մի արվեստի ճյուղ էլ ունի իր առանձնահատկությունները, բայց կարծես թե նրանք միաձուլված են իրար մեջ, կարծես մեկը մյուսի շարունակությունն են կազմում, ինչպես երաժշտությունը, նոտան, խոսքը, այնպես էլ գույնը, ծավալը, բոլորն իրար հետ շաղկապված են։ Ուղղակի տարբեր են գաղափարի արտահայտման լեզունները...

Օրեր առաջ «Ասպարեզ» օրաթերթում տպագրվել է Հրաչ Հովհաննիսյանի ««Մեր սկաուտը ձեր զարթոնքին վնաս չէ՞» կամ զրպարտում են սկաուտական շարժման գործունեությունը» հոդվածը, որը եզրափակվում է այս տողերով. ««Ասպարեզ» օրաթերթը պատրաստ է լսել նաեւ մյուս կողմի պարզաբանումները»: Քանի որ արդեն 3-րդ օրն է իմ ուղարկած պատասխանն անարձագանք է մնացել, ստիպված այն ուղարկում եմ «Նոր էջ»-ին...

Ադրբեջանին մոտ մեկ միլիարդ դոլարի հարձակողական սպառազինություն վաճառելու Ռուսաստանի քայլը Հայաստանում գնահատվեց Եվրամիության հետ Ասոցացվելու պաշտոնական Երեւանի քաղաքականության դեմ պատժիչ քայլ: Դրանից հետո, Հայաստանում  կարծես թե սկիզբ է առել տեղեկատվա-քարոզչական մի արշավ, որի նպատակը Ռուսաստանի ապագայում սանձազերծելիք հավանական պատերազմի ինֆորմացիոն հովանավորությունն է, այն համատեքստում, որ «արեւմտամետ» քաղաքականությունը հանգեցնելու է նրան, որ Ռուսաստանը պատերազմ սանձազերծի Հայաստանին պատժելու համար, եւ Հայաստանը կորցնի Արցախը...

Այն, որ Հայաստանում կարող են գտնվել մարդիկ, ովքեր կարող են հայերի հանդեպ Ադրբեջանի հետ Ռուսաստանի դաշնակցային ստորությունը արդարացնելու հարցում գերազանցել Մոսկվայի սպասելիքները, այդքան էլ զարմանալի չէ: Ի վերջո, ոչինչ նոր չէ: Բայց ահա այն, որ Հայաստանում կարող է մեկնարկել արդեն ոչ թե Ռուսաստանի զենքի վաճառքի, այլ արդեն հայերի դեմ պատերազմի նախաձեռնության «փաստաբանությունը», երեւի հաճելի անակնկալ է նույնիսկ Մոսկվայի համար...

Ամեն մի հայի սպանելու համար Ռուսաստանը Ադրբեջանին տվել է 500 դոլարի զենք: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով շաբաթներ առաջ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված մեկ միլիարդ արժողությամբ զենքի մասին, գրում է 1in.am-ը...

Միանգամից ասեմ, որ սա ամենևին կապ չունի դարիս հայտնի ֆեյսբուքյան պատի հետ, ուր քննարկվում են հազար ու մի հարցեր, որտեղ մեր պետության ղեկավարները ոչ թե թիկնապահների, այլ երեխաների ու թոռնիկների հետ են, հետևաբար` բարի ու հասանելի, որտեղ մարդիկ էլ, օգտվելով մանավանդ սափրագլուխների բացակայությունից, ավելի համարձակ են` հնչեցրած հարցերում...

Վերջերս լայն քննարկման առարկա է դարձել Ադրբեջանին Ռուսաստանի վաճառած զենքի խոշոր խմբաքանակի թեման:
Ռուսական «Վեդոմոստի» լրատվամիջոցի համաձայն՝ Ռուսաստանը մոտ 1 միլիարդ դոլարի զենք է մատակարարել Ադրբեջանին...

Արդեն չենք էլ զարմանում, երբ քնում, արթնանում ենք ու հանկարծ հայտնաբերում, որ սերիալի այս կամ այն «դերասանը», որին երեւի ֆայլաբազարից են գտել, դարձել է վաստակավոր արտիստ: Մեկ ուրիշը, ասենք մի անհայտ գրող` մշակույթի վաստակավոր գործիչ: Երրորդին`ձեռաց սարքել են «նշանավոր արձակագիր» եւ դոշից կախել Մեսրոպ Մաշտոց շքանշան եւ այլն...

Մին արեւոտ օր ղլեչի Միշան, մին մեշուկավ կարած սումկա ծեռքին, քըշանըմա շինամաչ: Մին քանի տոն անցկացած, կուճուր խուխու բըղբըղոց ա սկանըմ, մուտանըմա, յեշում-տեսնում մին ուզուն-ախմախ ուրան տղեն թակումա...

Էշը զզվեց էշությունից և որոշեց ուղտ դառնալ։ Մեջքին երկու սապատ կպցրեց, մռութը կախեց ուղտավարի, ծռեց ոտքերը և միացավ ուղտերին։ Ուղտատերն էլ էշի շալակը ուղտի բեռ դրեց ու բռնեց հեռավոր Մեքքայի ճանապարհը։ Էշը սկզբում քայլում էր ուղտավարի, բայց երբ հասան անապատ, կախեց ականջները, չռեց ոտքերն ու խռնչաց...

Կարդալով վերնագիրը՝ «Մտավորականների բաց նամակը Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին և Ամենայն հայոց կաթողիկոսին», ապա նայելով այն ստորագրողների պատկառելի քանակը (350 հոգի)՝ անկեղծորեն ուրախացա. վերջապես հայ մտավորականները լեթարգիական քնից զարթնել են, հասկացել են, որ Հայոց երկիրը սրընթաց ու անշեղորեն սլանում է դեպ կործանում...

Ստեփանակերտում բարձր մակարդակով շարունակում են ծառահատումները։ Եվ լավ էլ անում են։ Ո՞ւմ են պետք այդ ծառերը, որ տնկվել են ադրբեջանական բռնակալության ծանր ու դաժան տարիներին։ Թող կորչեն հնի մնացուկ բոլոր այդ կանաչտերևավորները։ Կեցցեն թփերը։ Պետք է զարկ տալ կանաչապատման «թուփ» եղանակին

Հունիսի 10-ին ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը քննարկելով «Արցախ ՀԷԿ» ԲԸ ընկերության «Արցախէներգո», «Արցախգազ», «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունների կողմից ներկայացրած հայտերը որոշել է սահմանել հետեւյալ սակագները

Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ Գերմանական փոստը թողարկել է Լեռնային Ղարաբաղին նվիրված 1000 հատ նամականիշ

Ռուսական Россия Культура հեռուստաալիքով հունիսի 11-ին եթեր է հեռարձակվել «Փաստի պատմություն» հաղորդաշարի թողարկումը Թուրքիայի պատմության, Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների, երկու երկրների նմանությունների եւ այլ հարցերի շուրջ

Ռուսական Վեդոմոստիին պաշտպանության նախարարության աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զենք է մատակարարում՝ ցամաքային տեխնիկայի տեսքով: Դրանք ժամանակակից տանկեր են եւ ռուսական զրահամեքենաներ:
Ռուսաստանն արդեն տեւական ժամանակ է, ինչ հանդիսանում է Ադրբեջանի զենքի կայուն եւ հիմնական մատակարարներից մեկը

Ազատագրված Քարվաճառի շրջանի Նոր Վերինշեն գյուղում է ապրում Մարգարյանների բազմանդամ ընտանիքը: Նոր Վերինշենի դպրոցի տնօրեն Շահեն Մարգարյանը 13 երեխա ունի՝ 9 որդի եւ 4 դուստր՝ Արմանը, Արմինեն, Լյուդվիգը, Արեգը, Նարեկը, Մարգարիտը, Փառանձեմը, Նորայրը, Վահեն, Վահանը, Վարդանը, Հերմինեն եւ Դավիթը

Председатель Национального Совета Азербайджана, известный кинодраматург Рустам Ибрагимбеков в интервью азербайджанской службе BBC высказал озабоченность по поводу царящих в Азербайджане нравов в политической жизни. «Любого потенциально опасного человека алиевский режим старается обезвредить, поэтому все эти опасности несомненно существуют»

Երբ առաջին անգամ որոշ պրոգրեսիվ գլուխներում ինտերնետը միտք առաջացրեց՝ անմիջական շփում ստեղծել իշխանավորների հետ, ՀՀ վարչապետն առաջիններից մեկն էր, որ շտապեց օգտվել այդ հնարավորությունից

Մեր՝ հայաստանյան կառավարությունը վերջնականապես մերժեց գիտության ֆինանսավորումն ավելացնելու բոլոր առաջարկները։ Ժողովրդական լեզվով ասած՝ «չորով»։ Այսպիսով, հայրենական գիտությունը դեմ առավ մի մեծ չինականատիպ պատի՝ այն է՝ մեր հայրենի բարեխնամ կառավարությանը

Բյուրականն ամբողջովին շողում էր կապտավուն լույսի մեջ: Նա վեր հառնեց ձյունապատ եղևնուտի խորքից՝ խորհրդավոր իր հմայքով: Եղևնուտի, որը հավանաբար ուներ հիշողություն, որի ստվերում գուցե խմբված քննարկումներ էին արել մեծ աստղագետներ, որի արահետներով քայլել էր Վիկտոր Համբարձումյանը՝ մտքում՝ անծայրածիր-անսահման հեռաստաններում լույսի մասնիկների՝ քվանտների հավերժական ճամփորդությունը՝ սկսած արարման պահից՝ մեծ պայթյունից, աստղասփյուռների անդիմադրելիորեն ձգող խնդիրը, գալակտիկաների կենտրոնների ակտիվության և անկայուն օբյեկտների հանելուկը, տիեզերական այլ առեղծվածներ…

Продолжение интервью с членом-корреспондентом НАН РА Артуром Ишханяном. 

(սկիզբը՝ նախորդ համարում)

Մեր ամենօրյա բառապաշարի ամենագործածական բառերից են սփյուռքը, արտագաղթը, օտարությունը, ղարիբը: Տասնամյակների ու հարյուրամյակների ընթացքում այս բառերն ամեն անգամ նոր փուլ են մտել՝որակապես տարբեր նախորդից, նոր հույզեր պարգևել գնացողներին ու մնացողներին...

 Սենիկ Հավկիթյանը շատ նրբազգաց ու պատվախնդիր մարդ է, և այնպիսի բարակ սիրտ ունի, որ հաճախ վախենում ես որևէ սրիկայի մասին վատ բան ասել, որովհետև նա իր սրտին շատ մոտ է ընդունում դա: Երբ առաջին անգամ պամֆլետ գրեցի ոմն պաշտոնյայի մասին, որն իր աշխատավայրն երբեմն շփոթում է սեփական բնակարանի հետ, և ինչ կա-չկա իր առանձնասենյակում, թռցնում-տանում իրենց տուն, Սենիկ Հավկիթյանը շատ խիստ նեղացավ ինձնից...

  Հին Ստեփանակերտում ավանդական թամադեք շատ-շատըն իլալ: Ամեն մի թաղամաս ուրան թամադանա ունեցալ: Մեր թաղն էլ բացառություն չի՝ մինին տեղակ չորս լավ թամադայա իլալ: Էտ թամադոցը մեչին Յենոկ դային ճուկվելիսա իլալ ուրան խստությամբ եւ սրամտությամբ...

- Այդ ի՞նչն է, որտեղ ամեն կարգի այլանդակություններ ու աղտեղություններ կարելի է տեսնել։
- Հայկական հեռուստատեսությունը...

Մարդկանց շարքերում ամեն անգամ հանդիպելով ավանակի, հասկանում ես, թե որքան տխուր ու ծանր բան է էշ լինելը...

Պատերազմի տարիներին Արցախից հեռացած շատերն այսօր ռուսաստաններում և այլուր երիցս լավ են ապրում, առնվազն 100 անգամ ավելի լավ քան ես՝ իմ ընտանիքով։ Սակայն այսօր ևս ինչ էլ պատահի, ես երբեք չեմ լքի հայրենի հողը։ Իմ կյանքն աշխարհի ուրիշ ոչ մի անկյունում չեմ պատկերացնում...

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին, այցելել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղ եւ այնտեղ մասնակցել Արցախյան ազատամարտում զոհված պատարացիների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը...

« 1 2 ... 4 5 6 7 8 ... 19 20 »

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2024  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ