Գլխավոր » Архив материалов
Вдоль дороги по пустой
Бродит ангел молодой,
Он качая головой,
Ходит молча, сам с собой...

Մեր օրերում ստեղծվող պոեզիան, որը սկիզբ է առել 90-ականների անկախացումից անմիջապես հետո, շրջում է ավանդական պոեզիայի ազգային կաղապարված պատկերացումները... Ներկայիս բանաստեղծությունը հակվածություն ունի ընդօրինակելու արտերկրյա ազատ, անկաշկանդ պոետական խոհանոցին բնորոշ առանձնահատկությունները...

Մեզ հատկացված էր Թեոֆիլակտիս հարուստ հույնի տունը, որ եվրոպական մի գեղեցիկ շինություն էր՝ հին հունական տան բաժանումներով: Առաջին հարկում սեղանատունն էր և ընդարձակ «ատրիումը», երկրորդ հարկը հատկացված էր բուն պատվիրակներին, երրորդում ապրում էինք մենք՝ հասարակներս...

Գուշակությունների, երազների, կանխատեսումների շարքին  ավելացավ նաև արևի վրա ճեղքվածքի հայտնվելու մասին լուրը, և բոլորը կարծես թե շտապում են հայտնել, որ ահա, աշխարհի վերջը սարերի հետևում չէ...

«Մի ծանոթ տեսա. այնքան էր փոխվել՝ չճանաչեցի»: Այստեղ գործածված է երկու բառ՝ ծանոթ և ճանաչել:
Արդի հայերենի բառարաններում ծանոթ նշանակում է «նախապես ճանաչված, հայտնի»: Իսկ ճանաչել նշանակում է «ծանոթ լինել, գիտենալ մեկին, որևէ բան»: Տեսնենք, թե ինչ կապ կա ծանոթ և ճանաչել բառերի միջև...

Մեկ մեխի պատճառով՝ մի պայտ ընկավ,
Պայտի պատճառով՝ մի ձի ընկավ, 
Ձիու պատճառով՝ մի հեծյալ ընկավ,
Ընկած հեծյալի պատճառով՝ մի պատերազմ անհաջող ավարտ ունեցավ...

Կենդանիներից ամենատհաճն ու զզվելին, կարծում եմ, օձերը, սողուններն են: Մարդկանց մեջ ամենազզվելին ու տհաճը երևի թե դարձյալ օձ ու սողուններն են...

Կան մարդիկ, որոնց զբաղմունքն այն է, որ խտացված գույներով պարբերաբար իրենց պետերին հայտնում են հիմնարկությունում կատարված անցուդարձերը: Ամենագարշելին այդ խառնակիչները չեն սակայն, այլ նրանք, ովքեր պահում են դրանց և օգտվում ծառայություններից:

Հայոց քաղաքական բուրգը, ցավոք, մի անգամ ևս վերահաստատեց, որ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»-ը մնացել է անցյալում, իսկ ազգային արժանապատվությունը, հպարտությունը քշվել են Հայոց լեռներից այնկողմ...

Ստամբուլում ավարտվեցին Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի խաղերը։ Հայաստանի հավաքականի փառահեղ հաղթանակով: Հայկական թիմն արդեն երրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալն ու դարձավ Օլիմպիական չեմպիոն...

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմադոս) սեպտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանը պետք է առաջինը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ըստ Կոմանդոսի՝ խաղաղությունը մեզ համար ավելի ձեռնտու է, սակայն եթե պատերազմ եղավ՝ հաղթանակը մերը կլինի...

Դե Վաալը նշում է, որ անձամբ ճանաչում է բազմաթիվ ադրբեջանցիների, ովքեր իրենց պետությունից անկախ փորձեր էին ձեռնարկում հայերի հետ հարաբերություններ հաստատելու, ու այժմ այդ բոլոր փորձերը ձախողված կարելի է համարել...

Նախքան Սաֆարովին հանձնելու մասին որոշում կայացնելը, հունգարական կառավարությունը պետք է Հունգարիայի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև պաշտոնական կամ ոչ պաշտոնական խորհրդակցություններ նախաձեռներ...

Սեպտեմբերի 9-ին Շուշիում տեղի է ունեցել «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի ժողովը: Ժողովում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր, մասնավորապես տարածքային կառույցների ստեղծման վերաբերյալ...

Որ «ազերպրոպ»-ը ռամիլսաֆարովյան «տոնախմբությունները» ներկայացնելու է իբրեւ «հերթական հաղթանակ», կասկածից դուրս էր: Դա բնական է մի երկրի վարչախմբի համար, որը իրական պարտություններից տասնամյակներ անց էլ ուշքի չի գալու...

Ազգային միասնության ակտը վերջապես կայացավ: Վերջին օրերի համազգային հարայհրոցի ֆոնին, Հայաստանի ազգային ժողովը երկնեց մի հայտարարություն, որն այլ կերպ չես բնութագրի, քան հայկական պետականության դատավճիռ: Մինչ այժմ այդ հարցում մի քիչ աղջկական ամոթխածություն կար, մի քիչ սեթևեթանք, բայց դա անցավ...

Բուդապեշտում հայ սպայի այս սպանությունը հին արմատներ ունի, այն է՝ կապված է Սումգայիթի իրադարձությունների հետ, երբ մարդասպաններից վրեժ չլուծվեց: Ոչ հայկական պետությունը, ոչ հայ հասարակությունն այդպես էլ չհետաքրքրվեցին, թե ինչ եղան այդ տականքները...

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է ինչպես Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի որոշումը, այնպես էլ Ադրբեջանում նրան ներում շնորհելու և հերոսացնելու՝ Ադրբեջանի քայլերը...

Հակամարտության սկզբին երևի բոլորս էինք համակարծիք, որ Ղարաբաղյան հարցը Ստալինյան քաղաքական կամայականությունների հետևանք է, և նոր մտածողության պայմաններում պետք է շտկվի հօգուտ մեզ՝ ուղղակի փաստերի ճնշման տակ...

Անցյալները խոսեցինք էն մասին, թե մեր հարևան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք էլ նրանց, ու հաճախ ընկնում ենք ցավալի թյուրիմացությունների մեջ։
Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն: Մենք մեզ էլ չենք ճանաչում...

Փոքրիկ այս նյութը հրապարակվել է հայաստանյան blognews.am-ում և լայն քնարկման առարկա դարձել

Սկսվել է նոր ուսումնական տարին...

Հայ դատի արդարացիությունը ապացուցող ևս մի երկ« որը 2002 թվականին ամերիկյան ընթերցողի սեղանին դրեց Վիլյամ Սարոյանի ազգական՝ ծագումով բիթլիսցի, այժմ նյույորքաբնակ Ադամ Բաղդասարյանը...

Շոուն դարձել է հայ մշակութային կյանքի հիմնական, բաղկացուցիչ մասը։ Համերգները, արվեստի տարբեր կարգի միջոցառումները մեր օրերում հանդիսատեսին մատուցվում են շոուի տեսքով...

Այսպիսի անորոշության մեջ էր պատվիրակությունը մեկնում Թիֆլիսից Տրապիզոն, ես էլ նրա հետ: Բանակցության երկու գլխավոր կետերը մնում էին անփոփոխ: Նորակազմ անդրկովկասյան պետությունը շատ խամ ու խակ էր իրեն ցույց տալիս միջազգային հարաբերությունների մեջ...

Երգիծական պատմվածք, Առականի, Հետաքրքրասերների համար, Վերնիսաժ...

Ահա մի պաշտոնյա՝ անձնական օգտագործման իր ավտոմեքենայով, անձնական լրջությունը դեմքին փքված նայում է աշխարհին, ու իր անձի, կատարած գործի կարևորությունը պարուրում, նստում է նրա դեմքին, ինչպես գլուխ պանրի վրա նստում է բորբոսի խոնարհ շերտը...

Գայլն ու նապաստակը հայտնվեցին արենայում: Վարժեցնողի հրամանով նրանք նստեցին կողք-կողքի, գայլն իր թաթով շոյեց նապաստակի մեջքը, նապաստակը գլուխը դրեց գայլի կրծքին...

Հիշի՛ր. մեղքդ նման է սեփական ստվերիդ. այն երևում է նույնիսկ ամենաաղոտ լույսի տակ...

«Առեղծվածային Վայր»-ը տուրիստական զվարճանքի կենտրոն է Սանտա Կռուզում, Կալիֆորնիա, որը հայտնի է իր անհարգալից վերաբերմունքով ֆիզիկայի և ձգողականության օրեների հանդեպ: Տարօրինակ նավախուցը, կարծես գտնվում է հարթ հողի վրա, և բոլոր նրանց, ովքեր մտնում են ներս ստիպում է օրորվել ամբողջ ժամանակ...

Ժողովրդի պատմական դերը հավասար է զրոյի, եթե նա չունի Առաջնորդ՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով:

Մեզանում շատերին թվում է, որ եթե անընդհատ ասեն, անընդհատ կրկնեն՝ «Ես պատերազմ չեմ ուզում», «Ես խաղաղություն եմ ուզում» և նման հույժ կախարդական բառակապակցություններ, պատերազմի ուրվականն իսպառ չքվելու է Հայոց լեռներից... 
Երբ ջայլամը գլուխը խոթում է ավազի մեջ, երևի նույնպես խաղաղություն է ուզում՝ իր այդ քայլով պատերազմի հերն անիծելով...

Լուսանկարներում՝ բարձրաստիճան եվրոպացիները աշխատանքի են գնում հեծանիվներով։ Առաջին լուսանկարում Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է, երկրորդում՝ Հոլանդիայի շատ բարձրաստիճան մի այլ պաշտոնյա

Մերօրյա կադրերը կարծես թե ներառել են նույն այդ ֆունկցիաները. նրանց կարելի է դնել (չեմ ասում՝ նշանակել, դա նրանց համար շատ վեհ է հնչում) ցանկացած պաշտոնում, անգամ եթե այդ ոլորտներն իրար հետ ոչ մի կապ չունեն։ Եվ այս 20 տարում հայկական իշխանություններն այդպես էլ վարվում են այդ «կադրերի» հետ

Արցախի ԱԳՆ-ն Հայտարարություն է տարածել առ այն, որ ազատագրված տարածքները չեն վերաբնակեցվում

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 20-ի նիստում ամփոփվել և արձանագրությամբ վավերացվել են ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության նախնական արդյունքները: Ըստ ԿԸՀ-ի արձանագրության, 99227 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 72958-ը

«Հ2» հեռուստաալիքը տարիներ շարունակ եղանակի տեսությամբ ԼՂՀ քարտեզը ցուցադրում էր՝ առանց ազատագրված տարածքների, այսինքն՝ 4,4 հազար քառ. կմ տարածքով: Հիշեցնեմ, որ 4,4 հազար քառ. կիլոմետրը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքն էր: Եվ «Հ2»-ի այս «բացթողումը» դժվար թե թյուրիմացության արդյունք լիներ, քանի որ այդ քարտեզը բավականին երկար ժամանակ էկրանից չէր հեռացվում

Ստեփանակերտում Սպանդարյան փողոցի ամբողջ կոյուղին խողովակից դուրս է գալիս ու հոսում Վլադիմի Հայրապետյանին պատկանող 113 տան մոտով: Վերջինս 6 հարևանի ստորագրությամբ նամակ-դիմում է ուղղարկել Ստեփանակերտի քաղաքապետարան և Համաճարակային կայանի գլխավոր բժիշկ Ա. Գրիգորյանին

Քանի որ կրկնությունն արդարացիորեն համարվում է գիտության մայր, ապա ավելորդ չի լինի այսուհետև ևս անդրադառնալ պետականաշինության այն հարցերին, որոնք, ի հեճուկս իրենց բացարձակ և նախապատիվ կարևորության, չեն լուծվում այլևայլ անհիմն և պատրվակյալ արդարացումներով: Խոսքը վերաբնակեցման ընթացքի և վերջինիս առանցքային հիմնտարարրերից մեկի՝ փաստացի կասեցված բնակարանաշինության մասին է

Վերջերս «Հայաստանի զրուցակից» թերթի ս.թ N15-ում «Դիվանագիտության խճանկար» վերնագրով մի հոդված ընթերցեցի  (հեղ. Վահան Սարուխանյան), որն այնքան համահունչ է հատկապես ներկա ժամանակներին, և որոշեցի արձագանքել…

Մեր նախորդ համարում փոքրիկ մի նյութ էինք տպագրել առ այն, որ ուսումնասիրությունների համաձայն, 25 տարուց ավելի գոյատևելու համար ազգի ծնելիության ցուցանիշը մեկ ընտանիքի հաշվով պետք է լինի 2,11 երեխա։ Եթե դրանից ցածր է, ապա ազգը դանդաղորեն մահանում է: Պատմության ողջ ընթացքում 1,9 ծնելիության գործակից ունեցող ոչ մի ազգ չի կարողացել վերականգնվել...

Հաջորդ օրը ես հանդիպեցի Բոնդարևին: Մենք անձնական ծանոթներ չէինք, ներկայացա՝ ով եմ, որտեղից եմ: Ասացի՝ «Ձեր ելույթը ինձ շատ դուր եկավ»: Ուրախացավ գնահատականի համար, զրուցեցինք մի քիչ: Ես ասացի թե, հարյուր տարի առաջ Ձեր 10 էջանոց ելույթը մեր մի գրողն ասել է մի տողով...

Сейчас американки управляют истребителями, норвежки - подводными лодками, бельгийки становятся саперами, а канадки служат в спецподразделениях. Однако на то, чтобы этого достичь, потребовалось немало времени. После Второй мировой войны женщины остались в рядах французской, чешской и венгерской армии...

Արդյո՞ք պետք է, որ Հայաստանը հետևի Իսրայելի օրինակին և զինծառայությունը պարտադիր դառնա նաև կանանց համար,- այս հարցը հաճախ է ծագում բանակի խնդիրների վերաբերյալ ամենատարբեր քննարկումների ժամանակ...

Մի բաժակ սունի թեյ՝ ուրցով և այլ խոտերով համեմված, բոված վարսակի փաթիլներ՝ տաք ջրի թրջոցում պատրաստած,- սկզբում՝ ոչինչ ուտվում էր, հետո քեզնից անկախ մեխանիկորեն կուլ ես տալիս՝ դրա անհրաժեշտության թելադրանքով՝ համի և հաճույքի հերն անիծելով...

«Խորհրդային Ղարաբաղ» օրաթերթի նախկին շենքը, որ գտնվում էր մարզկոմի շենքի մոտ, նույնպես խորհրդային «կտրիճների» վերահսկողության տակ էր: Խմբագրության աշխատողներիս բաց էին թողնում միայն զինվորական պարետ գեներալ Սաֆոնովի ստորագրությամբ վավերացված հատուկ անցագրերով...

Սակայն հայ ժողովուրդը, մեկուսացած և թույլ լինելով, չէր կարող անկախ դիրք բռնել Ռուսաստանից բաժանվելու հարցի մեջ: Եվ Դաշնակցությունը, կովկասյան ազգերի միացման գաղափարը փրկելու համար, հարում էր մենշևիկ-մուսավաթյան համաձայնությանը, թեև մեծ հարց էր, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը պիտի գերադասեր մենշևիկյան սոցիալիզմը բոլշևիկյան սոցիալիզմից...

ԱՍՏՂԻԿԸ հայերեն անձնանուն է, առաջացել է աստղ բառից: Աստղ-ը բնիկ հայերեն բառ է՝ ծագած հնդեվրոպական ster ձևից: Բազմաթիվ լեզուներում կա այս բառը. հունարեն՝ աստեր, սանսկրիտերեն՝ սթար, պահլավերեն՝ սթար, իտալերեն՝ ստելլա, ֆրանսերեն՝ աստրե, իսպաներեն՝ աստրո, գերմաներեն՝ շտերն, անգլերեն՝ սթար և այլն...

Կրկեսի գայլը փախավ, հարձակվեց ոչխարի հոտի վրա, բայց նույն պահին շները վրա թափվեցին ու սկսեցին գզել նրան։
- Ի՞նչ եք անում,- բողոքեց գայլը,- ախր, ես կրկեսից եմ։
- Կրկեսի համարները մեզ մոտ չեն անցնում,- պատասխանեցին շներն ու գայլի բուրդը քամուն տվեցին։

« 1 2 ... 7 8 9 10 11 ... 19 20 »

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2024  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ