Արդեն չենք էլ զարմանում, երբ քնում, արթնանում ենք ու հանկարծ հայտնաբերում, որ սերիալի այս կամ այն «դերասանը», որին երեւի ֆայլաբազարից են գտել, դարձել է վաստակավոր արտիստ: Մեկ ուրիշը, ասենք մի անհայտ գրող` մշակույթի վաստակավոր գործիչ: Երրորդին`ձեռաց սարքել են «նշանավոր արձակագիր» եւ դոշից կախել Մեսրոպ Մաշտոց շքանշան եւ այլն: Չենք զարմանում այլեւս, քանզի մեր երկրում ոչ մի չափանիշ չի գործում:
Վերջին օրերին, սակայն, այս զավեշտալի պատմությունը հիշելով ուղղակի լիաթոք ծիծաղում եմ...