Կարդալով վերնագիրը՝ «Մտավորականների բաց նամակը Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին և Ամենայն հայոց կաթողիկոսին», ապա նայելով այն ստորագրողների պատկառելի քանակը (350 հոգի)՝ անկեղծորեն ուրախացա. վերջապես հայ մտավորականները լեթարգիական քնից զարթնել են, հասկացել են, որ Հայոց երկիրը սրընթաց ու անշեղորեն սլանում է դեպ կործանում...