Նոյեմբերի սկզբի առաջին ձյան օրն էր… առավոտյան աշխատանքի էի շտապում, երբ մեր մուտքի աղբատար խողովակի տակ շարժ նկատեցի: Վախով նայեցի կիսաբաց դռնից ներս` առնետ տեսնելու սպասումով: Աղբանոցում մարդ էր պառկած` ծածկված քուրջ ու փալասով: Նա ոտնաձայնիցս գլուխը բարձրացրեց, ու ես տեսա կենդանական սարսափ նրա աչքերում...
|