Գլխավոր » ՀԱՄԱՐԻ ԱՆԵԿԴՈՏԸ և ԱՄՍՎԱ ԱՍՈՒՅԹԸ
ՀԱՄԱՐԻ ԱՆԵԿԴՈՏԸ և ԱՄՍՎԱ ԱՍՈՒՅԹԸ | 17:00 |
ՀԱՄԱՐԻ ԱՆԵԿԴՈՏԸ
Էշը զզվեց էշությունից և որոշեց ուղտ դառնալ։ Մեջքին երկու սապատ կպցրեց, մռութը կախեց ուղտավարի, ծռեց ոտքերը և միացավ ուղտերին։ Ուղտատերն էլ էշի շալակը ուղտի բեռ դրեց ու բռնեց հեռավոր Մեքքայի ճանապարհը։ Էշը սկզբում քայլում էր ուղտավարի, բայց երբ հասան անապատ, կախեց ականջները, չռեց ոտքերն ու խռնչաց. - Բայց որտե՞ղ է այդ անիծյալ Մեքքան։ Տերը քթի տակ ժպտաց ու հարցրեց. - Իսկ Մեքքան քո ինչի՞ն է հարկավոր, ուղտ իմ։ - Ուզում եմ մեղքերս քավել։ - Բայց այդ ի՞նչ մեղք ես գործել, ուղտ իմ։ - Ուղտ դառնալով՝ ես նորից հաստատեցի իմ էշությունը։ ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ
ԱՄՍՎԱ ԱՍՈՒՅԹԸ
Բարձրաձայն գոռալը ամենևին չի նշանակում արդարացի կամ ազնիվ լինել, ինչպես՝ համեստորեն լռելը դեռևս չի նշանակում «մեղքերն» ընդունել...
|
|