Գլխավոր » ԱՐՑԱԽԻ «ՄՌԱԿԱԾ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ
ԱՐՑԱԽԻ «ՄՌԱԿԱԾ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ
12:20
2013 թ. հուլիսի 3-8-ը Արցախի «Մռակած» պետական կամերային երգչախումբը Վիլնյուսում մասնակցել է «Gratulationes» ընկերության կողմից կազմակերպված հոգևոր երաժշտության «Լաուդատե Դոմինում» 4-րդ միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոնին:

Մրցույթին մասնակցել է 10 երգչախումբ Լիտվայից (3), Ռուսաստանից (3), Լեհաստանից (3) և Արցախից (1): Մրցույթի շրջանակներում երգչախմբերը համերգներով հանդես են եկել Վիլնյուսի մի շարք մշակութային հաստատություններում և եկեղեցիներում: 

Մրցութային ծրագրի համաձայն` երգչախմբերից յուրաքանչյուրը կատարեց 3 հոգևոր երգ և հանդես եկավ պարտադիր ծրագրում` կատարելով լիտվական երգ: Կանոնակարգի համաձայն, երգերը կատարվել են առանց նվագակցության (ա կապելլա): 
Մրցույթ-փառատոնի արդյունքներով «Մռակած» պետական կամերային երգչախումբը արժանացել է երրորդ մրցանակի, իսկ պարտադիր ծրագրում գրավել է առաջին տեղը՝ կատարելով լիտվացի կոմպոզիտոր Յուոզաս Նաույալիսի «Tristis est anima mea» երգը: 


Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ