ՏԶԱՆԸ
Մին արեւոտ օր ղլեչի Միշան, մին մեշուկավ կարած սումկա ծեռքին, քըշանըմա շինամաչ: Մին քանի տոն անցկացած, կուճուր խուխու բըղբըղոց ա սկանըմ, մուտանըմա, յեշում-տեսնում մին ուզուն-ախմախ ուրան տղեն թակումա: Ասումա.
- Ա դանգլա, էտ խուխեն խե տիյս անում, պուրթ ըս թակո՞ւմ, կարողա՞ քու խոխատ չի:
- Միշա դայի, հունց չի իմ խոխաս, մին լավ յեշի,- ասումա էտ մարթը:
- Դե վար քու խոխատ ա, սկի իրավունք չոնիս թակիս՝ տեսած կաս տզանե ծառին տակին «Անտոնովկա» խնձոր ինի վեր ինգած:
ԱՐՏԱՇ ԽՆՁՈՐԵՍԿՑԻ
ՀՐՍԱՆԵՔ Ա
- Ադա, Սաքո, խե՞ տի շուտ-շուտ ըս փսըկվիս, ըրվասա տեղ մին պեն կա, վեր մունք գիդաս չընք:
- Կուքի դայի, վեչ մին պեն չկա, ամա թազա հառթնը լավ ա ինիս:
* * *
- Սիրգեյ, քե մատաղ, խե՞ փսըկվիս չըս:
- Է՜, Կուքի դայի, հինչ ասի՜մ՝ լավը կյաս չի, փիսն էլ ես չըմ ուզիս:
* * *
- Ժորա, տարիքիտ յեշած շատ ջահիլ ըս ըրվամ, երեւի կնեգըտ քեզ լավ ա պահում:
- Կուքի դայի, գյուդում չըմ, կնեգըս հունցա պահում, հանցա աճըս ա կանգնալ:
* * *
- Սուրեն, ա տնաշեն, հասկացինք խեյըս կնգանտ տուս քիցալ, առե շատ էլ լավ ըս ըրալ, պա խե ըշխարքես ըխճգեքը թողալըս, քեցալ քու քենու օզալ:
- Կուքի դայի, քզանա հինչ կեղիմ՝ իմ զեմքուչու զոռավըմ սվերալ:
ԱՐՏԱՇ ՀԱՐՍՈՒՆԻ
ԷՇԱՊԱՏՈՒՄ
- Արտեմ, քե մատաղ, էտ լավա, վեր քու հներանց հետի ջանտ յիրա քիցած տի գործ ըս անում:
- Կուքի դայի, տու չը՞ս ասալ, վեր՝ «Փեսան հանորը էշն ա»:
- Հուվա՞ հինչ ասըմ, էտ լավա, վեր քու հաներ շատ շուտվանից կավուչ, բայց տու քո իշոթունըտ շարունակումըս:
* * *
- Արտեմ, տու գրագետ տղա յըս, էտ Ադամին-Եվին պատմությունն էլ լավ ըս գյուդըմ, խե սադանան օխծին անավ ա Եվին կըլխհան ըրալ, օրիշ կենթանի չի՞ ճարալ, խե՞ օխծին ա ընտրալ:
- Կուքի դայի, վեր սադանան էշին ինի ընտրած, ըսելու ըն՝ մարթը էշին խելքավըն ա ընգալ:
* * *
- Կուքի դայի, էս Բաքվա թորքերը առավոտից-ուրուգուն ասըմ ըն, թա քինամընք Ղարաբաղը յեր օնինք, հինչ կասի՞ս:
- Արտեմ, քե մատաղ, հի՞նչ ասիմ, վեր էշը զռամ ա, ուրան տեղն ա նհաշ տամ, հինչքան օզում ըն, թող զըռզըռան:
ԱՐՏԱՇ ԱՎԱՆԱԿՈՒՆԻ