Գլխավոր » ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ
15:15

2008-ին, երբ Ռուսաստանը ճանաչեց Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, ամբողջ Ռուսաստանյան լրատվամիջոցները լծվեցին դատապարտելու Վրաստանի հարձակումն Օսիայի վրա, թերթերն ու հեռուստաալիքները հեղեղվեցին լրագրողների պատրաստած ռեպորտաժներով ու հոդվածներով, որտեղ հաստատվում էր Վրաստանի ագրեսիան, ցուցադելով սահմռկեցուցիչ կադրեր Օսեթիայից, կատարվածը միաձայն որակելով ցեղաuպանություն Վրաստանի կողմից օս ու աբխազ ժողովրդի նկատմամբ և այդ օրերին Լավրովը բազմիցս բացատրություններ էր տալիս լրատվամիջոցներին, որ Աբխազիան ու Օսիան Վրաստանին բռնակցված են եղել Ստալինի ռեժիմի օրոք: 

Լավրովի մտքերը պետք է մերոնք շարունակեին ու Ռուսաստանին հիշեցնեին, պահանջեին, որ ոչ միայն Օսետիան ու Աբխազիան է բռնակցված եղել Ստալինի ռեժիմի օրոք, այլ եկել էր ճշմարտությունը բարձրաձայնելու ճիշտ պահը, որ Ռուսաստանը ստիպված լիներ շիրմայի տակից դուրս հաներ գլուխն ու իր ռազմավարական ընկերոջ` Հայաստանի հետ գոնե մեկ անգամ ազնիվ լիներ. Ղարաբաղի և Նախիջևանի բռնակցման մասին նույնպես բարձրաձայներ, քանի որ Ստալինի բռնակցված տարածքային զոհերի թվում ամենամեծ զոհաբաժինը Հայաստանին էր բաժին ընկել. մենք կորցրել ենք ոչ միայն Ղրաբաղն ու Նախիջևանը, Ջավախքը, այլ Ռուսաստանը Թուրքիային նվիրեց ծովից-ծով մեր Արևմտյան Հայաստանը, հիմա էլ Ռուսաստանը բերանը սրբել հեռու է քաշվել ու հեռու – հեռվից դիտում է, թե ինչպես է հայը պայքարում, որ իր կորցրած տարածքները հետ բերի: Քանի մենք չենք տրորել սպիտակ արջի թաթը, դեռ երկար ու դժվարին պայքարի ուղի պիտի անցնենք կորցրածը հետ բերելու համար: Ռազմավարական դաշնակից ասելով, ես հասկանում եմ ազնիվ հիմունքների վրա հիմնված գործընկերությունը:

Ռուսաստանը իր մի թիզ հողը կնվիրի՞ որևէ պետության, բա ի՞նչ բարոյական իրավունքով մեզ կողոպտեց, այո կողոպտեց: Օսեթիայի և Աբխազիայի անկախության համար ամբողջ աշխարհի հետ ընդհարման, պատերազմելու պատրաստ Ռուսաստանը ինչու՞ այդ օրերին պահը չօգտագործեց, գոնե մի թույլ բերան Ստալինյան բռնակցման զոհերի թվում հիշատակեր Ղարաբաղի ու Նախիջևանի անունները. այդ ժամանակ արժանի կլիներ նա մեր ռազմավարական գործընկերն ու բարեկամը կոչվելու: Այսօր, ինչքանով Թուրքիան է պատասխանատու օսմանյան կայսրությունում մեր տարածքների թալանի համար (Ես 1,5միլ մեր զոհերին չեմ մոռանում. այս պահին վերլուծությանս թեման տարածքային խնդիրներն են), Ռուսաստանն էլ լինելով Սովետական միության իրավահաջորդը, պատասխանատու է մեր Արևմտյան տարածքները Թուրքիային նվիրելու, ինչպես նաև Ղարաբաղի ու Նախիջևանի բռնակցումը Ադրբեջանին:

Մեր կառավարությունը, լրատվամիջոցները այդ օրերին առիթը չպետք է բաց թողնեին, լրատվամիջոցները պետք է մեկ մարդու նման արձագանքեին, բարձրաձայնեին ինչպես Ռուսաստանյան ԶԼՄ-ները, ու մեր ազգային ժողովը պետք է Ղարաբաղի ճանաչման որոշում կայացներ անմիջապես. ինչպես ասում են երկաթը տաք-տաք են ծեծում, պահը չկորցնելով: Ցավոք ազգային ժողովն այդքան էլ ազգային չէ : Եթե մենք այդ օրերին ոտքի կանգնեինք, ինչպես 88-ի զարթոնքի ժամանակ ու հռչակեինք Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին, Ադրբեջանն ոչինչ չէր կարող անել հարմարվելուց զատ, իսկ եթե հարձակվեր էլ այն երկար չէր տևելու, ճնշվելու էր… Հետևելով Լավրովի օրինակին, նույն բացատրությունը մեր արտգործնախարարը կարող էր տալ Ղարաբաղի բռնակցման համար, բայց չարեցին… կորցրեցին աստեղային պահը: Թուրքը նման առիթը ձեռից բաց չէր թողնի. իսկ մենք աշխարհին միշտ փորձում ենք համեստ, քաղաքակիրթ երևալ, որ չկարծեն, թե բանակցել չենք կարող: Եթե չենք հասնելու կարգավիճակի մեզ ձեռնտու տարբերակին, ուրեմն պետք է սառեցնել բանակցությունները, կտրուկ փոխել բանակցային ռազմավարությունը: Աշխարհը թող սպասի, իսկ այդ ժամանակահատվածը հայը պետք է օգտագործի զինվելու, Ղարաբաղը հզորացնելու և մարդու թվաքանակն ավելացնելու համար…

Միջազգային կառույցները ի՞նչ իրավունքով են ճնշումներ գործադրում Հայաստանի վրա, երբ մեր ազգը հենց այդ միջազգային հանրության դաժան զոհն է. բազմիցս եմ ասել ու կասեմ. ՈՒ՞ր էր աշխարհը, երբ թուրքը շուրջ 30 տարի ծրագրված բնաջնջման քաղաքականություն էր տանում ազգիս նկատմամբ. աչքները գոցած, ականջները փակակած հետևում էին, թե ինչպես է գազան թուրքը հոշոտում ազգիս:

ՈՒ՞ր էր այս աշխարհ կոչվածն Ղարաբաղյան պատերազմին. այս քաղաքակիրթ դարում շուրջ 4 տարի տևած անհավասար, արյունահեղ պատերազմին, ու՞ր էր աշխարհը, երբ ցեղասպանություն ապրած մի բուռ ազգիս վրա էր հարձակվել թուրք ազերին իր թիկունքում ունենալով սովետական բանակի զինվորին, թուրք ու աղվան մոջահեդներին, չեչեն ու արաբ, անգամ ուկրանիացի սնայպերիստների աջակցությունը, այդ նույն աշխարը ինչու՞ չփորձեց կանխել արյունահեղությունը, իսկ այսօր իրենք իրենց խաղի կանոններն են թելադրում ու տարածքի վերադարձի մասի՞ն են բարբառում ու բարբաջում , երբ մի բուռ ազգիս դեմ ողջ մուսուլմանական աշխարհն էր կռվում, իսկ միջազգային կառույցները լոկ դիտողի դերում էին: Հետաքրքիր է այդ հաշտարարներն ու՞ր էին կորել այդ պատերազմական տարիներին, թե՞ նրանք էլ սպասում էին, թե ե՞րբ է թուրքը ազգիս բնաջնջելու: Հավերժ փառք ու պատիվ ու խոնհարում մեր հերոս ազատամարտիկներին, բոլոր նվիրյալներին, թեկուզ հազարավոր զոհերի գնով, անհավասար, պարտադրված ազատագրական պատերազմում կարողացան հաղթել ու մեր Արցախ աշխարհը ազատագրել: Հիմա ի՞նչ բարոյական իրավունքով են պարտադրանքներ ներկայացնում մեզ.

ՈՒրեմն Հայաստանը պետք է հռչակի Ղարաբաղի անկախության ճանաչումը, կամ ավելի ճիշտ վերամիավորումը մայր հայրենիքին. այս դեպքում, եթե Ադրբեջանը հոխորտա Ղարաբաղը պատերազմով հետ վերցնել, արդեն գործ կունենա նաև Ռուսաստանի հետ: Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և դաշնակից կկանգնի փաստի առաջ ու չի կարող տեր չկանգնել պատերազմի մեջ հայտնված Հայաստանին: Այդ ժամանակ Ադրբեջանին վաճառած զենքը կուղղվի նաև իր դեմ և Ռուսաստանի արտգործնախարարը ստիպված կլինի հիշել Ղարաբաղի ու Նախիջևանի Ստալինյան բռնակցման մասին նույնպես ու կճանաչի Ղարաբաղի անկախությունը նույնպես: Եթե Ռուսաստանը մեզ հետ ազնիվ չէ, ինչու՞ պիտի մենք համեստորեն լռենք ու հարմարվենք. մինչև ե՞րբ… Խորամակ դիվանագիտության արդյունքում մենք կունենանք մեծ ու հզոր Հայաստան: Ադրբեջանցին մեզանից տարածք է ուզում, երբ մենք Ադրբեջանից էլի տարածքներ ունենք ստանալու. Գետաշեն, Մարտունի, Շահումյան, Նախիջևան… Ինչու՞ Ադրբեջանն ուզում է, իսկ մենք մեր տարածքները ջուրն ենք գցում. լռում ու լռում ենք, լռում ու լռում ենք ամոթխած հարսի պես: Մենք պետք է ձերբազատվենք պարտվողի բարդույթից, վարենք կոշտ ու ճկուն քաղաքականություն, կուլ չգնանք համանախագահների ճնշումներին , ստիպողականությանն ու պարտադրանքներին, որը խոսում է Ադրբեջանի օգտին. արդյունքում կկորցնենք այն, ինչն արյունով ենք ձեռք բերել, իսկ աշխարհի պրակտիկայում դեռ անտիկ դարերից է գալիս, որ արյունով վերցրած հողը հետ չեն վերադարձնում:

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ 
Գրող-Հրապարակախոս
http://www.armblogs.am/facebook/past/

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ