Գլխավոր » Архив материалов
Արցախի պետական համալսարանի առկա և հեռակա բաժիններում սովորում են շուրջ 4500 ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ: Ստացվում է, որ ամեն տարի տարբեր ոլորտների համար բուհը թողարկում է մոտ 1000 նորաթուխ մասնագետ: Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց...

Արհեստական վիժեցումներն ունեն միայն մեկ ճշմարիտ բնորոշում. սպանություն, մանկասպանություն, մարդասպանություն... Մինչդեռ ոչ ոք իրավասու չէ հրաշք մանկիկներին զրկելու ի վերուստ իրենց շնորհված կյանքի իրավունքից, որովհետև ոչ ոք չի արարել նրանց, բայց միայն մեկը՝ Աստված, որը մեզ պատվիրում է. «Մի՛ սպանիր»…

Թե Հայաստանում ու Արցախում քանի ձախլիկ մարդ կա, հայտնի չէ: Մեր երկրի ազգային վիճակագրական ծառայությունը նման տվյալներ չունի: Այդպիսի վիճակագրության չեն տիրապետում նաև առողջապահության նախարարությունում...

«Հայաստանը՝ ծովից ծով», գումարած Կիլիկիան

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Այսպես թե այնպես, ռուս-թուրքական պատերազմի սկզբում սահմանագլուխների վրա կազմ ու պատրաստ հայ կամավորական չորս խումբ կար: Ամենից խոշորն Անդրանիկինն էր, որ գտնվում էր Սալմաստում...

«Ի՞նչ կասեն մարդիկ» սկզբունքը հաճախ կուրացնում է մեզ, և մենք մտածում ենք՝ ի՞նչ կասեն մարդիկ մեր մասին, երբ թաղման սեղանին թխած կարտոֆիլը պակաս լինի...

Միջահասակ, արտաքուստ ոչնչով աչքի չընկնող այս պաշտոնյան նման է աշխարհի բոլոր պաշտոնյաներին։ Բայց կարծես նաև նման չէ նրանց։ Ահա նա, անսահման բավականություն ճառագելով, շողոմադեմ ու ստորաքարշորեն ժպտում է իշխանավորներին, չորստակ ծալվում ու պարտաճանաչ աշակերտի պես կատարում վերևից իջեցված հրահանգները...

ՈՐՈՇ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ - Նստելով պաշտոնական աթոռի, աշխատեք ուտելու համար ինչ-որ բան թողնել նաև նրանց համար, ովքեր ձեզնից հետո պիտի նստեն այդ աթոռին...

Ասիացու եվրոպացի դառնալու մարմաջը նույնն է թե՝ սարյակը փորձի սոխակ դառնալ, կամ սոխակը՝ սարյակ: Յուրաքանչյուրն այն է, ինչ կա, և յուրաքանչյուրն եզակի ու գեղեցիկ է իր տեսակի մեջ: Ոչ Թուրքիան ու Հայաստանն են Եվրոպա դառնալու, ոչ էլ, ցանկության դեպքում, Շվեյցարիան կամ Շվեդիան կարող են Ասիա դառնալ։

Յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել։ Եթե նա ուզում է, որ դեղինը կարմիր լինի, նրա համար իրոք դեղինը դառնում է կարմիր։ Բայց, ընդհանրապես, դեղինը մնում է դեղին, կարմիրը՝ կարմիր։

Այսօր հազարավոր հա վարելահող, հանածոներ և բնական այլ հարստություն ունեցող արցախցին ապրում է ողորմելի, աղքատ որբի պես, իսկ Հայաստանը դատարկվում է՝ «հզորացնելով» սփյուռքը։ Ադրբեջանում «երրորդ հայկական պետությունը» ստեղծելուց առաջ լավ կլինի նախ մտածենք եղածը պահելու մասին։ Դատարկ հոխորտանքը ամենից առաջ մեզ է վնասում...

Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

Պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետը հայտնել է, որ Արցախի համար վերաբնակեցումը և հայրենադարձությունը պետական քաղաքականության առաջնահերթություններից են...

Արցախի ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն, 2011 թվականի հունվարի 1-ին բնակչության թիվը կազմել է 143 574 մարդ։ Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ բնակչության թիվն ավելացել է 2174-ով...

Ինչպես Արցախի վերահսկողության տակ գտնվող, իսկ ԼՂՀ սահմանադրությամբ՝ ամրագրված տարածքները, Քաշաթաղի շրջանը (Լաչին) ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պատրաստված զեկույցում նույնպես համարվում է «ադրբեջանական օկուպացված տարածք»...

Ըստ արցախցի պատգամավորի, Ադրբեջանը ներկայումս չի գնա լայնածավալ մարտական գործողությունների, իսկ Ադրբեջանի «նյարդայնության» պատճառն այն է, որ վերջին ժամանակներս միջազգային հանրությունը մեծ նշանակություն է տալիս ազգերի ինքնորոշման սկզբունքին...

ԼՂՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի ֆինանսական օժանդակություն է ցույց տալիս նաև Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների և ոչ պետական պարբերականների...

Հարցազրույց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական
գործիչ ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
...Արցախի անունով բազմաթիվ ղարաբաղցիներ մեծ հարստության տեր են դարձել, Երևանում բոլոր ղարաբաղցի ղեկավարները հարստացել են։ Նրանք՝ մեծ հարստություն կուտակած այդ մարդիկ, թող գոնե իրենց հարստության մի 15-20 տոկոսը, որպես փոխհատուցում, բերեն իրենց հայրենի Արցախում մի բան սարքեն...

Դժբախտաբար, մենք՝ հայերս, հաճախ մոռանում ենք, որ եվրոպական ազգ ենք համարվում՝ շնորհիվ մեր քրիստոնեական մշակույթի և հնդեվրոպական ծագման։ Իրականում՝ արևելքի ժողովուրդ ենք և աշխարհագրական առումով գտնվում ենք Ասիայում...

...Բայց մի՞թե տասնյակ կամ բազմաթիվ հայ զինվորներ պիտի զոհվեն ազերիների գնդակից, որպեսզի հայոց բանակում հասկանան, որ Ադրբեջանը թքած ունի Աստանայի, Սոչիի, նախորդ կամ գալիք բոլոր պայմանավորվածությունների, հրադադարի պահպանման ռեժիմի և «հակամարտության խաղաղ կարգավորմանը» միտված մնացյալ ամեն ինչի վրա...

Քաղաքական էքստրեմիզմը բարդ սոցիալական երևույթ է: Ներկայումս պետությունների միջև հակասությունների կտրուկ ակտիվացման պայմաններում, խնդիրների քաղաքական, իրավական մեթոդներով լուծմանը հակառակ բախվում ենք որոշ պետությունների էքստրեմիզմի դրսևորմանը, որն անշուշտ իրական սպառնալիք է ստեղծում մարդկության համար...

Եթե փորձենք հարևան Ադրբեջանի քաղաքական վարքագիծը բացատրել մեր տեսանկյունից, այնպիսի անհեթեթ պատկեր է ստացվում, որ զգում ես, որ ինչ-որ բան այն չէ: Օրումեջ առանց պատճառի արվող սպառնալից հայտարարություններ՝ պատերազմ, պատերազմ...

Այս մարդկանց թվին կարելի է դասել այսօրվա մեր «մտավորականությանը»՝ պահապան շներին: Վերջին տարիներին շատ արվեստագետներ բեմից ելույթ ունեցան, շատերի հոբելյանը շքեղ նշեցին, բայց միայն Ռուբեն Հախվերդյանի բերանից ըմբոստ ու ճշմարտությանը մոտ խոսք լսեցինք...

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 823,2 հազ. դրամ կամ՝ հազիվ 2500 դոլար։ Հիշեցնենք, որ իր ՀՆԱ-ով աշխարհում 139-րդ տեղը գրավող Հայաստանում այն 5.800 դոլար է, այսինքն՝ երկու անգամ ավելի։ Ուղղակի զարմանալի է, թե գտնվելով նման ողորմելի վիճակում, արցախցիներն ինչպես են կարողանում գոյատևել...

Այսօր գրեթե բոլորն էլ հանդիպել են այնպիսի խնդրի, ինչպիսին է ժամկետն անց ապրանքը խանութում: Բոլորս էլ գիտենք, որ նման ապրանքները կարող են վատ հետևանքներ թողնել, օրինակ՝ թունավորում: Երևի ոչ միշտ է, որ սպառողը ապրանքը գնելիս նայում է ժամկետին...

Սա այլևս հիմարություն չէ, անմտություն չէ, սա եղեռն է…

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Մի դիտողություն էլ։ Հեռուստահաղորդումները տեխնիկական պատճառով ընդհատվելու ժամանակ էկրանին հայտնվում է «Արցախկապի» ինչ-որ նշան՝ վրան գրված՝ ARCAXKAP։ Դպրոցականներն էլ գիտեն, որ «Արցախ» անվանումը անգլերեն գրվում է՝ ARTSAKH, այլ ոչ թե ARCAX (որ մոտավորապես այսպես է կարդացվում՝ Արքաքս)։

«Նոր էջ»-ի նախորդ համարներում կարդալով հեռուստահաղորդումների անորակ հեռարձակման մասին, ես նույնպես ցանկանում եմ կարծիք հայտնել այդ կապակցությամբ...

Տեղական հեռուստատեսությունը շատ է սիրում հաղորդումներ պատրաստել մեր «մեծերի» մասին: Ուղղակի հաճույք կարելի է ստանալ ամեն անգամ էկրանին տեսնելով արցախցի մեր «քանքարներին»...

Իրակա՞ն է այս պատմությունը, թե՞ անիրական։ Դա թող որոշի ընթերցողը։ Բայց մեր կողմից խոստանում ենք մեր թերթի առաջիկա համարներից մեկում ավելի մանրամասն պատմել մեր այս հերոսի արկածների մասին...

Մենք սիրում ենք, երբ խղճում ու ցավակցում են մեզ: Ուրախությունը մեզ չի սազում, մենք հաճույք ենք ստանում դուդուկի թախծոտ մեղեդուց: Մենք սիրում ենք Ողբը, և հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի հետո ողբանք...

Կուշտ ու անհոգ մարդը հազվադեպ է արվեստի մեծարժեք գործ ստեղծում: Բայց դա ամնևին չի նշանակում, թե արվեստագետները պետք է շարունակ մաքառեն սովի ու հոգսերի մեջ, իսկ իշխանական ծիրանիով ծպտված սրիկաները՝ զօրուգիշեր արածեն ճոխ սեղանների վրա:

...Իսկ այս և մյուս բազում խնդիրները լուծելու համար մասնագետներ, կադրեր են պետք, կադրային ճիշտ քաղաքականություն է պետք։ Մինչդեռ մեզանում շարունակ միևնույն «կոտրած տաշտակներն» են աջ ու ձախ տեղափոխում։ Իսկ «գումարը չի փոխվում»...



Հայաստանի կառավարությունը 2011 թ. հունվարին պետական բյուջեի միջոցներից ԼՂՀ-ին տրամադրել է 3,2 մլրդ դրամ (մոտ 8,7 մլն դոլար) միջպետական վարկ...



Փետրվարի 9-ին Ստեփանակերտի խանութներում հացը կրկին վաճառվում էր նախկին 110 դրամով։ Իսկ դրա պատճառն այն է, որ Արցախի վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել է տեղի հաց և ալյուր արտադրող ընկերությունների ղեկավարներին և հրահանգել վերադառնալ հացի նախկին գներին ու թույլ չտալ գնաճ...



Վերջին 10-15 տարում եթե որևէ մեկը աչքի անցկացնի Արցախում անցկացված մարդահամարի տվյալները, կմնա տարակուսած. բնակչության թվաքանակը շարունակ տատանվում է 140-145 հազարի սահմաններում։ Մինչդեռ տասնամյակ առաջ նախկին վարչապետը խոստացել էր 10 տարում Արցախի բնակչությունը հասցնել 300 հազարի...



Միաժամանակ պետք է ընդունել, որ Արցախի օրհներգը, հոգեթով և դյուրընկալելի չէ, բաղդատելով Հայաստանի օրհներգին: Նույնպես Արցախի հիմնը, պետք եղած ոգևորիչ և խրոխտ ռիթմ չունենալով, չի արտացոլում Արծվաբույն Ղարաբաղի հերոսական սխրանքները...



...Ի դեպ, մինչ այդ արցախցիները եռակի շատ հեռուստաալիքներ էին դիտում՝ դարձյալ անվճար, բայց ի տարբերություն ներկայիս «Արցախկապի» միջոցով հեռարձակվող հեռուստաալիքների, դրանք երիցս ավելի որակով էին...



«Եթե վաղը պատերազմ լինի... Չէ, չպիտի՛ լինի և չի՛ լինելու, որովհետև մենք խաղաղասե՛ր ազգ ենք ու խաղաղությո՛ւն ենք ուզում»,- մեզանում մոտավորապես այսպես են մտածում խոշորագույն չինովնիկից մինչև շարքային քաղաքացին։ 4-5 հազարամյակ շարունակ դասեր չենք քաղել մեր սխալներից...



Վերջերս ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հիմնախնդրի հարցով ենթահանձնաժողով են ստեղծել: Այն, ավելի շատ նման է Մեծն Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի մոտիվներով ստեղծված կառույցի, բայց, այնուամենայնիվ՝ քելեխացու միակ եզը ափսոս է: Վերջը՝ թուրք Չավուշօղլուն իր սրտացավ քրիստոնյա համախոհների աջակցությամբ հասավ նպատակին...



Ինչեր ասես, որ վերջին տարիներին չտեսավ մեր մոլորակը՝ փոթորկուն, մրրկաշունչ օրեր, գետերի վարարումներ, ընդերքից պոռթկուն ժայթքումներ: Բայց, երևի, այդ ամենն այնքան աղետալից չէր, որքան համաշխարհային ճգնաժամը: Տնտեսական փլուզումից փրկվելու համար միայն Հունաստանին, որ միջին երկիր էլ չէ, 110 միլիարդ դոլար է պետք...



ԼՂՀ-ի դեպքում սեցեսիաի իրավունքը հիմնավորված է: Հիմնավորված է այն պարզ պատճառով, որ հայերի տվյալ տարածքում որպես էթնոս ձևավորվելու հանգամանքը պատմականորեն ապացուցված է...



Ժողովրդական դիվանագիտությունը կիրառվում և կիրառելի է ամբողջ աշխարհում: Դիվանագիտության պատմությանը հայտնի են ժողովրդական դիվանագիտության այնպիսի դրվագներ, որոնց վերջինիս շնորհիվ կանխվել են պատերազմներ, պահպանվել են մշակույթային հուշարձաներ, մարդկային նյութական և բնական արժեքներ...



Իմ աշխատանքային տարիներին ես մոտիկից չէի ճանաչում Էդուարդ Գասպարյանին: Ընդամենը մի անգամ ենք հանդիպել, այն էլ աշխատանքի վայրում, որտեղ մեր զրույցը երկար չի տևել՝ մի քանի րոպե...



Թուրքիայի հայության վիճակը որոշված էր…

1914թ. հուլիսի 20-ին (հին տոմարով) Դիլիջանի պետական հիմնարկությունների մեջ կախված էր հեռագիր՝ «Գերմանիան մեզ պատերազմ հայտարարեց. գեներալ-ադյուտանտ Սուխոմլինով»...



Եվ նոր Նազարն այս իր նախորդի պես
Ոչ թե անտեղի ճանճ է փախցնում,
Այլ ճանճերին է հերոս դարձնում:

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ աշխարհում երբեմնի մեծ հռչակ վայելած, երկրագնդի բոլոր ազգերի ու ժողովուրդների կողմից հարգվված ու գնահատված հոմո սապիենսի տարիքը ունեցող Ամոթը։ Այո՛, ամոթը մեռավ...

Հայտնի մի առակ կա։ Մեկի բեռնած էշը գողանում են, բեռներն ու փալանը վերցնում և էշը թաքուն քշում տիրոջ տուն։ Իսկ սա ուրախանում է՝ էշը գտնվե՜լ է...
Տարիներ շարունակ Ստեփանակերտում...

Նշանավոր մեկն ասել է. «Վատ է այն զինվորը, որ չի ուզում գեներալ դառնալ»: Սակայն, կարծում եմ, շատ ավելի վատ է այն զինվորը, որ ամեն գնով փորձում է գեներալ դառնալ:

« 1 2 ... 13 14 15 16 17 ... 19 20 »

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2024  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ